Խոսում են հայոց մեծերը.
ԿՈՍՏԱՆԴԻՆ ԵՐԶՆԿԱՑԻ - ՍԻՐՈ ԵՐԳԵՐ
13-14դդ. նշանավոր բանաստեղծ, ներբողել է բնության գեղեցկությունները և սերը: Այնքան գեղեցիկ ու տպավորիչ են Երզնկացու տողերը՝ Վալերի Բրյուսովը գրել է. «Եվրոպան ոչինչ չունի նրան հակադրելու»:
Քրիստոնեական սիրուց բացի, Կոստանդին Երզնկացու պոեզիան հարուստ է նաեւ աշխարհիկ սիրո երգերով:
Հոգի՛, աչերուս իմ լոյս,
Երբ որ ի դիմացս ելնուս
Փախչիս, երբ որ զիս տեսնուս,
Խղճա քո գերոյս, իմ լո՛յս։
Դու զլոյս աչերուս առնուս՝
Թէ զիս քեզ օտար տեսնուս,
Դու ես հոգի իմ հոգոյս,
Խղճա քո գերոյս, իմ լոյս։
Խիստ խղճուկ եմ ու անյոյս,
Կու ծփամ ի մէջ ծովուս,
Չերեւիր եզերն ճամփուս,
Ար-եկ, աչերուս իմ լոյս։
Երբ որ քո գերիդ տեսնուս,
Շատ ղիպն* ու նամուս առնուս,
Խօսէ դու յիս հետ մէկ կոյս,
Խղճա քո գերոյս, իմ լոյս։
Հոգի՛ս, աչերուս իմ լոյս,
Երբ որ ի դիմացս ելնուս՝
Է՞ր փախչիս ի տուն մտնուս.
Ար-եկ, աչերուս իմ լոյս։
Ակնհայտ է, որ կյանքի մի փուլում Երզնկացին սիրահարված է եղել, այդ սերը եղել է իրական, բայց իր իսկ վկայությամբ՝ անհասանելի, որ մնացել է նրան հեռու եւ օտար:
Եվ պատահական չէ, որ իրեն նա համարում է աշուղ. «Չի գիտե՞ս քո աշըխ եմ ես»: Սա Երզնկացու ժամանակ արդեն նոր երանգ է: Սիրո նուրբ խաղ կա այս բանաստեղծության մեջ, ուր ե՛ւ հոնքերի լարած աղեղն է, ե՛ւ սիրո գաղտնի նետերն են, ե՛ւ սիրո հիվանդությունն է, ե՛ւ իրար աչքի առջեւ իրարից հեռու լինելն է, ե՛ւ գովքն է՝ գեղեցկուհու փառաբանությունը: Մարմինն արդեն կերպարանք է առնում որպես «Շաքար ու շիրին շրթունք, Եթե՝ լի գունով ծաղկունք, Թուխ աչեր ու կամար ունք...»: Ասում է, թե մեկ էլ ինձ անհույս թողնես՝ «Չ’ աւտամ թէ այլ զիս տեսնուս, Հոգիս ելաւ ի մարմէնոյս...»: Սիրո անհասանելիությունը նրան դարձնում է խեղճ ու մոլոր. «Կու ծըփամ ի մէջ ծովուս, Չերեււիր եզերն ճանփուս...»: Բանաստեղծության ավարտը շատ նման է սկիզբին եւ ստեղծում է մի տեսակ իմաստային օղակ.
Գյուտավ Մորո «Հեղինեն Տրոյայից »նկարը

Комментарии
Отправить комментарий