Սարգիս Խաչատուրյան - Հայուհիներ 1916
կտավ, յուղաներկ85,5x63 սմ
կտավ, յուղաներկ85,5x63 սմ
«Հայոց վշտի երգիչ»: Հովհաննես Թումանյանը, Անդրանիկը և ուրիշներ այսպես են անվանել նկարիչ Սարգիս Խաչատուրյանին (ծնվել է Մալաթիայում: ) Նա սովորել է Կարինի Սանասարյան վարժարանում, Հռոմի գեղարվեստի ինստիտուտում (1908 - 1911) և Փարիզի դեկորատիվ արվեստների դպրոցում (1912 - 1914)։ 1915 թվականի Մեծ եղեռնի արհավիրքներից փրկվելով՝ անցել է Անդրկովկաս, ականատես է եղել մայր ժողովրդի ողբերգությանը, որը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման։
1920-ական թթ. 1-ին կեսի գործերը մեծ մասամբ նվիրված են Հայաստանի բնությանը, տոնախմբություններին, գաղթականությանը: Խաչատուրյանը ձգտել է դասական, մասնավորապես իտալական արվեստի սկզբունքները համադրել իմպրեսիոնիստական գեղագիտական ըմբըռնումներին, հատկապես՝ լրացուցիչ գույնի և լույսի դերի հարցում։

Комментарии
Отправить комментарий