ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐ
Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ,երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ,երազներ,
իջե՛ք քնքո՜ւշերազներ:
Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,
բախտի կարկաչ ու հույսեր.
դող ու անցուկ ու կարող,
ծածուկ արցունք ծարանոտ.
խելքի, մտքի հակասում,
միշտ նո՛ր կյանքի սպասում…
Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ, երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ, երազներ,
իջե՛ք քնքո՜ւշ երազներ:
Գգվանք, ժպիտ, գույն ու բույր
աչեր վճիտ ու համբույր.
իղձեր անվերջ, անմեկին,
տագնապ ու տենչ մոլեգին.
օրոր, գրգիռ ու հույզեր,
սրտի թրթիռ, երգ ու սեր …
Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ, երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ, երազներ,
իջե՛ք քնքո՜ւշ երազներ:
Աստղեր թովիչ, բոց ու կայծ,
ցնորքներ վառ ու առկայծ.
հավատ ուժի, մեծություն,
փառքի, կամքի գոյություն.
շռինդ, թնդյուն, հպարտանք,
իմաստություն…
բյո՛ւր պատրանք:
Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ, երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ, երազներ,
իջե՛ք քնքո՜ւշ երազներ:
Լևոն Շանթ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...