ՍԱՍՈՒՆԻ ԱՐԾԻՎԸ. Անդրանիկ Փաշա
ԻՆՉՊԵՍ Է ԱՆԴՐԱՆԻԿԸ ՍՏԱՑԵԼ ,,ՓԱՇԱ,, ՄԱԿԱՆՈՒՆԸ `ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ
Անդրանիկը երեք տղաներով գալիս է Տաճկաստանի Սոլուխա կամրջի վրա կանգնում: Մի ձիավոր է գալիս անցնում: Անդրանիկը ձիավորի առաջը կտրում է,ասում. «Կգնաս Քոսա բինբաշուն կասես, որ պառավի տղան երեք մարդով Աոլուխա կամուրջի վրա կանգնած ծանր կռիվ կուգե:Տղամարդ է՜ թող գա մեյդան»: Ձիավորը, ճարը կտրած,գնում Քոսա բինբաշուն հայտնում է Անդրանիկի ասածը:Քոսա բինբաշին տեսնում է,որ էլ հնար չկա,հեռագրում է Սուլթանին,թե Անդրանիկն է եկել,Սոլուխա կամուրջը կտրել է, չի թողնում իսլամ անցնի: Սուլթանը հեռագրում է թե' «Դու ես հայի ղասաբը/դահիճը/,դու գնա մաքրի գորը: Քոսա բինբաշին ելնում ,հազար ձիավորով գալիս է Աոլուխա կամրջի մոտ: Անդրանիկը ընկերներին թաքցնում է ճամփի մոտ' թփերի մեջ' մաուզերները ձեռներին, ինքը գալիս է կամրջի վրա' զույգ մաուզերը զույգ ձեռքերի մեջ, ձեռքերի հետևը դնում, չոքում է: Քոսա բինբաշին ձին քշում, առաջ է գալիս. Անդրանիկն ասում է. «Շա՛ն որդի, այն ժամանակ եկար, որ ձեռք ու ոտքս կապած է. տղամարդ էիր, ուրիշ ժամանակ գայիր»: Քոսա բինբաշին այդ որ լսում է, ձին ուժեղ քշում է Անդրանիկի վրա: Հենց վրա քշելու ժամանակ Անդրանիկը քաշում է մաուզերը ու Քոսա բինբաշու ճակատին շարում: Տղերքն այն կողմից սկսում են մաուզերները շխկշխկացնել: էհ,թուրքերի ձեռքին սովորական, հասարակ հրացան, տղերքի ձեռքին' մաուզեր: Հայտնում են Սուլթանին, թե Անդրանիկ չաուշը Քոսա բինբաշուն սպանեց: Սուլթանն ասում է. «էլ Անդրանիկը չաուշ չէ, սրանից հետո Անդրանիկ փաշա է»: Այդ օրվանից Անդրանիկին Փաշա են ասում:
Փետրվարի 25-ը զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է:
Անդրանիկ Փաշա
Անտարբեր մի եղիր հայ ազգի համար,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա,
Շրջիր հայկական զորքերի առաջ,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

Մատաղ լինեմ քեզ, Քեռուն ու Սմբատին,
Որ միշտ պաշտպան էին Հայկական Դատին,
Փրկարար բազուկդ շարժիր վերստին,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

Չեմ կարող հաշտվել այն վճռի հետ,
Որ այլոց պիտ մնան Մուշն ու Մուրադ գետ,
Հայերի զորավար, քաջ սպարապետ,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

Լսիր Հայրիկ երգչի աղերսաբանը,
Հարություն առ, պատռիր քո սուրբ դամբանը,
Քեզ է սպասում Հին Հայաստանը,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

Andranik on his horse, early 1900s
Անդրանիկը ձիու վրա, 1900-ականների սկզբին
http://83.169.36.75:8001/stream?1519505026365.mp3
http://ergir.am/andranik/

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...