Կեռանը՝ ապագայ Հայոց թագուհին նշանադրութեան ժամանակ
(1262 թ., Աւետարան, Ծաղկող՝ Թորոս Ռոսլին, Կոնստանդին Ա. կաթողիկոսի պատուէրով թագաժառանգ Լեւոն Բ.-ի ամուսնութեան առթիւ, Երուսաղէմի Հայոց պատրիարքարան, ձեռ. թիւ 2660, թ. 288)։
Կեռանի ծննդյան ամսաթիվն անհայտ է: Նա ծնվել է լամբրոնական իշխան Հեթում Դ-ի և նրա կնոջ ընտանիքում, որի անունը մինչև մեր օրերը չի հասել: Ծագել է Հեթումյանների տոհմից, որոնք Լամբրոնի տիրակալներն էին: Լամբրոնի իշխանուհի Կեռանը նշանադրված էր Կիլիկյան Հայաստանի ապագա թագավոր Լևոն Գ-ի հետ, որի հետ էլ 1263 թվականի հունվարի 15-ին ամուսնացել է։ Լևոն Գ-ի հետ ամուսնության ընթացքում Կեռան թագուհին ունեցել է տասնվեց երեխա, որոնցից 5-ը՝ Հեթումը, Թորոսը, Սմբատը, Կոստանդինը և Օշինը, հետագայում թագավորեցին: Ամուսնու մահից հետո որպես Թևաննա մտել է վանք, որտեղ էլ մահացել է 1285 թվականի հուլիսի 28-ին:
0

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...