Ամպարան🌇
Աներևակայելի կախարդանքի վերածված մայրամուտ ամպամած Արագածի գագաթից.....այն ինչ հասցրեցի նկարել:Ոսկեղենիկ հայերենն անգամ ինձ չոգնեց նկարագրելու երկնայինի ու երկրայինի այս հանդիսավոր գուրգուրանքը:
ԱՐԱԳԱԾԻՆ
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղէն թրերի,
Գագաթներըդ՝ բիւրեղ վրան
Թափառական ամպերի:
Սէգ ժայռերըդ՝ արծըւի բոյն,
Լճակներըդ՝ լոյս-փերուզ.
Առուներըդ՝ մէջքիդ փայլուն
Պերճ գօտիներ ոսկեհիւս:
Աղբիւրներըդ՝ գիշեր ու զօր
Խօսքի բռնուած իրար հետ,
Վտակներըդ՝ զիլ ու գլոր
Ապրեշումէ փէշերէդ:
Թիթեռներըդ՝ հուր-հրեղէն
Թռչող-ճախրող ծաղիկներ.
Զառ ու զարմանք երազներէն
Պոկուած ծուէն-ծուիկներ:
Ծիրանավառ դո՛ւն թագուհի,
Բուրումների դո՛ւն աղբիւր,
Ծաղիկներըդ՝ հազար գոյնի,
Հազար անո՛ւն, հազար բո՛յր:
Աւետիք Իսահակեան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...