Ադրիանապոլսի աւետարան (1007 թ., Սբ. Ղազարի մատենադարան)
Պատկերացնում եք քանի-քանիսն են բժշկվել այս Ավետարանով....

Ադրիանուպոլսի Ավետարան
Ադրիանապոլսի ավետարանը հայկական մանրանկարչության մագաղաթե ձեռագիր մատյան է՝ հայերեն հնագույն թվակիր ավետարաններից մեկը: Գրվել ու պատկերազարդվել է 1007 թ.-ին, Բյուզանդիայի Ադրիանապոլիս քաղաքում՝ Կիրակոս Երեց գրչի կողմից: Պատվիրատուն էր հայ ազնվական, բյուզանդական կայսր Վասիլ 2-րդի առաջին սուսերակիր Հովհաննես Պրոքսիմոսը: Մանրանկարչի անունը հայտնի չէ (հավանաբար պատկերների հեղինակը ևս ինքը՝ գրիչն է): Ձեռագիրը զարդարված է խորաններով, երկու խաչապատկերով, ավետարանիչների և «Տիրամայրը Մանկան հետ» մանրանկարով ու պատվիրատուի դիմանկարով: «Տիրամայրը մանկան հետ» հորինվածքը սերտորեն առնչվում է նույն շրջանի բյուզանդական օրինակների հետ, մինչդեռ խորանները և ավետարանիչների պատկերները ավելի շատ կրում են հայ ավանդական մանրանկարչության դրոշմը։
1883 թ.-ին Ավետարանը Կոստանդնուպոլսից տարվել է Ս. Ղազար կղզի, և մինչ օրս պահվում է Վենետիկի Մխիթարյան Միաբանության Մատենադարանում:

Ադրիանապոլսի աւետարանի խաչերը (1007 թ., Սբ. Ղազարի մատենադարան)
«Հովհաննես Պրոքսիմոս», մանրանկար «Ադրիանուպոլսի Ավետարանից» (1007 թ., գրիչ` Կիրակոս Երեց, Վենետիկի Սբ Ղազար վանքի մատենադարան)

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...