Արխիվային բագառիկ լուսանկար
Թորոս Թորամանյանի արշավախումբը Միրաք գյուղում:1910 թվականի հնագիտական պեղումների ժամանակ արված լուսանկար:Այժմ այս տարածքում է գտնվում Միրաքի/ Հալավարի /ջրամբարը:
Լուսանկարը ինձ տրամադրել է Միրաքի ս.Աստվածաղին 5-րդ դարի խոնարհված եկեղեցու վերականգնման նախագծող ճարտարապետ Արմանը, ՛որը,նաեւ, այս պահին ընթացող շիարարական աշխատանքների քարագործ վարպետն է:
Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին Թորամանյանի մասին պատմած իր հիշողություններից մեկում նշում է, որ նա հաճախ հիմնավորում էր Մառի մտքերը ճարտարապետության նյութերով և աշխատելով միմյանցից անջատ, նրանց տեսակետները հայ արվեստի և ճարտարապետության հարցերում մեծ մասամբ համընկնում էին։
Շուրջ ութը տարի, 1904— 1912 թվականները, Թորամանյանը հանդիսանում էր Մաոի ղեկավարությամբ Անիում տարվող հնագիտական պեղումների մասնակիցը։
Սակայն նրա գիտական հետազոտությունների շրջանակը .շատ ավելի լայն էր, քան այն տերիտորիան,որ սահմանափակված էր Անիի պարիսպներով։ Նա Շիրակի, Արագածոտնի,Այրարատի նահանգներում ոտքով շրջում էր գյուղից-գյուղ, այցելում մի հուշարձանից մյուս հուշարձանը, հետազոտում, չափագրում ու լուսանկարում հայ ժողովրդի բազմա դար յա շինարարական գործունեության տարբեր շրջաններին վերաբերող կանգուն և կիսավեր հուշարձաններ, կուտակելով հայկական ճարտարապետության վերաբերյալ չափազանց հարուստ նյութ։ Այդ առումով,կարելի է ասել, որ Թորաման յանը հայ ճարտարապետությանը մատուցեց այն ծառայությունը, ինչ Կոմիտասը* հայ երաժշտությանը։
0

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...