Հին հայկական երաժշտական նոտագրություն 
Ըստ 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու ՝ հայերը սկզբնապես օգտագործում էին այբուբենի տառերը՝ երաժշտությունը ֆիքսելու համար։ Հին հայկական երաժշտական նոտագրությունը՝ խազերը, ստեղծվել են VIII-IX դարերում։ Խազերի ստեղծման նախաձեռնողը հավանաբար Ստեփանոս Սյունեցին է եղել։ XII դարից խազերը զարգանում էին նաև Կիլիկիայում, Ներսես Շնորհալին, Գրիգոր Խուլը (XII դար), Գևորգ Սկեռացին (XIII դար) և այլք բարելավում էին խազերի համակարգի և դրանց նշանների կատարման մեկնաբանման տեխնոլոգիան։ Հայտնի են ավելի քան 40 հիմնական և մինչև 20 կամ 30 լրացուցիչ, ինչպես նաև բազմաթիվ ածանցյալ նշաններ։ Խազերը բաժանվում են 3 հիմնական կատեգորիաների։ Բացի այդ հայկական խազերը պալեոբյուզանդական նշանային համակարգից տարբերվում էին նաև իրենց գրաֆիկական գրելաձևով, անվանումներով և նշանների փոխհարաբերությամբ։ Պահպանվել են ծավալուն ձեռագիր հատորների հսկայական քանակություն, որոնք պարունակում են միջնադարյան հասարակական և հոգևոր ստեղծագործությունների խազային գրառումներ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...