Հայ վիմագրութեան մէջ Երեւանի հնագոյն յիշատակումներից՝
Սեւանի Առաքելոց եկեղեցու գմբեթին.

«ԿԱՄԱՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ՏԻԿԻՆ ՄԱՐԻԱՄ ՇԻՆԵՑԻ ԶԵԿԵՂԵՑԻՍ ՅԱՆՈՒՆ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԼՈՑՆ՝ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՄԲ || ԱՇՈՏՈՅ ԵՒ ՏՎԱՔ ՎԱԽՄ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԼՈՑՆ ԶՎԱՐՍԵՐՆ, ԶԳՈՄԱՁՈՐ, ՑԱՄԱՔԲԵՐԴ, ԲԵՐԴՔ, ՈՒՌԵ||ԱՑՏԱՓ, ՈՐՍՆ ԶԿՌԱԿԾԱԿԻՆ, ԱՅԳԻ Ի ԳԱՌՆԻ ԵՒ ՅԵՐԵՒԱՆ ԵՒ ԹԱՆԿԱԳԻՆ ՆՇԱՆ||Ք ԱՍՏՈՒԱԾԸՆԸԱԼ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԱՑ ՏԱՄ Ի ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ ԶԿՏԱԿԵԼՈՅ ԶԿՈՐԱՏԵՂ, ՈՎ ԽԱ||ՓԱՆԷ՝ ՅԺԸ.ԻՑ ՆԶՈՎԵԱԼ ԵՂԻՑԻ. ԹԻՎ ՅԻԳ [874]»։

Սևանավանք
Սևանավանքը (նաև հայտնի է «Մարիամաշեն» անունով) հիմնադրվել է Սևանա լճի կղզում (այժմ` թերակղզի), Սևան քաղաքից դեպի արևելք։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։
Երբ 301 թ. հայոց արքա Տրդատ Գ Մեծը ապաշխարհություն ստացավ Սբ. Գրիգոր Ա Լուսավորչից և քրիստոնեություն ընդունեց, իսկ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց, ամենուր վանքեր և եկեղեցիներ հաստատվեցին։ Ինքը` Գրիգոր Լուսավորիչն է հիմնել Սևանավանքի առաջին երկու եկեղեցիները` Սբ Հարությունը և Սբ Կարապետը (Սբ. Հովհաննես Մկրտչի անունով)։
Ինչպես վկայում է Սբ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված է Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր, իշխանուհի Մարիամի հետ։ Վանքը վերելք է ապրում Մաշտոց Եղիվարդեցու առաջնորդության տարիներին։ 13-րդ դարի մատենագիր, Սյունիքի մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանն այսպես է նկարագրում.
«Այս ժամանակ Սևանա կղզում հռչակված առաքինությամբ փայլում էր երանելի Մաշտոցը… Բազում ճգնություններից հետո երազում հրաման է ստանում եկեղեցի կառուցել տասներկու առաքյալների անունով, ու միաբանություն հաստատել։ Եվ դրա համար, երազի մեջ, լճի վրայով նրա մոտ են գալիս տասներկու առաքյալները ու նշանակում եկեղեցու տեղը։
Ահա այդ երևումից ու աստվածային ազդեցությունից մղված` մեծ տիկին Մարիամը` Վասակ Սյունու կինը, գալիս է սուրբ Մաշտոցի մոտ, բազում թաղանձանքներով նրան համաձայնեցնում է, և ձեռնարկելով կառուցում են գեղեցկազարդ եկեղեցիները` մեկը սուրբ առաքյալների, մյուսը` Սուրբ Աստվածածնի անունով։ Զարդարելով մեծամեծ սպասքներով` կանգնեցնում են աստծու տունը և աստվածակիր մարդկանց բնակարանը հայոց երեք հարյուր քսաներեք թվականին (874 թ.)»։
Սևանում ապրել ու գործել է 10-րդ դ. պատմիչ և կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Վանքում է ապաստանել Աշոտ Բ թագավորը (Աշոտ Երկաթը), ով 924/925 թ. Սևանի հաղթական ճակատամարտից հետո վերահաստատեց Բագրատունյաց թագավորությունը։
Մոնղոլական, լենկթեմուրյան և այլ արշավանքների շրջանում վանքը թալանվել ու ավերվել է, մնացել անխնամ։ Վանքի վերականգնումը սկսվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Հայրապետական Աթոռը 1441 թ. վերահաստատելուց հետո։ 1451 թ. հիմնադրվել է Սևանավանքի վարդապետարանը, որի ուսումնական ծրագիրը կրկնել է Տաթևի համալսարանի ծրագիրը։
Խորհրդային տարիներին վանքը փակվել է (Սբ Աստվածածին եկեղեցու շենքը քանդվել է 1931 թ., և քարերն օգտագործվել են որպես շինանյութ` Սևանում հանգստյան տուն կառուցելու)։ Վնասվել է 1936 թ. ավերիչ երկրաշարժից։ 1990-ական թթ. ի վեր վանքը վերածնունդ է ապրում հոգևոր կյանքով, վերաբացված դպրանոցով։ Այժմ վերակառուցման ընթացքում է։ Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։

СЕВАНАВАНК
Севанаванк - монастырь на северо-западном побережье озера Севан, провинция Гехаркуник, Комплекс строений расположен на одноимённом полуострове Севан, который ранее являлся небольшим островом.
В 305 году монастырский комплекс Севанаванк создал Григорий Просветитель (первый Католикос Армянской Церкви). Еще в бронзовом веке остров был окружен крепостными стенами, а до принятия христианства Арменией здесь был расположен языческий храм. В IX- ом веке Севан был важной опорой Сюникских князей, а в 874 году дочь князя Ашота Багратуни Мариам на Севанском острове построила две церкви, Аракелоц (Святых Апостолов) и Аствацацин (Пресвятой Богородицы).
Легенда гласит, что этот монастырь издавна служил местом заточения священников, которых ссылали сюда по приказу патриарха. Отсюда и появилось название моснатыря "Сев Ванк” – в переводе означающего Черный храм.
В самом конце VIII века здесь обосновалось несколько монахов, построивших часовню и несколько келий. Затем были возведены три церкви, хозяйственные постройки и кельи. Церкви Сурб Аракелоц и Сурб Аствацацин (871-874) сохранились до наших дней. Это небольшие трехапсидные крестово-купольные церкви.






Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...