Այս հզոր հայը...
Արշիլ Գորկի՝ վանեցի հանճար` անմահ ես:
Հայ տաղանդավոր գեղանկարիչ Ոստանիկ Ադոյանը, աննկարագրելի են նրա արվեստի գործերը ;

Հայաստանի պոետը
Նկարիչն ամբողջ կյանքում և ամենուր հայ մնաց։ Չնայած որ շատ հաճախ ամերիկյան միջավայրում դա չէր ընկալվում ու անհասկանալի էր մնում, իսկ «հայկական կոլորիտը» շփոթում էին ռուսականի հետ։ Այդ իսկ պատճառով հայրենիքի հանդեպ ողջ սերն ու կարոտը Գորկին ծրարում էր քրոջը գրված նամակներում։

«Որքան եմ ես սիրում մեր երկիրը, որքան եմ կարոտում մեր հայրենիքը․․․ես մշտապես լցված եմ մեր Խորգոմի ու Վանի գեղեցկություններով ու գույներով։ Իմ անմահ երկիրը՝ Հայաստանը։ Ես երազում եմ իմ հայրենիքի մասին, ասես այդ հայրենիքի հզոր ոգին է շարժում իմ ձեռքն ու վրձինը։ Այդ ուժն է ստիպում ինձ ստեղծել իմ չքնաղ Հայաստանի պատկերը, որը մենք կորցրեցինք»։

«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրն այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավաքելու…»:

«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ՝ մաքրություն, տանջանք և հասունություն։ Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ։ Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում…»:

«Նա նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով: Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»: Այսպես է ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու մասին ասել ամերիկացի նկարիչ Ուիլյամ դե Կունինգը:

Արշիլ Գորկին արևմտյան գեղանկարչության խոշոր վարպետներից է: Գեղարվեստական ձևամտածողությամբ արևմտյան ժամանակակից արվեստից սերող նրա ստեղծագործությունն ամբողջովին ներթափանցված է հայկական ոգով (ուղղությունը՝աբստրակտ էքսպրեսիոնիզմ) :
Արշիլ Գորկի « Տանձ, դեղձ եւ կուժ» (1928թ.)
Արշիլ Գորկի՝ Ծաղկաշատ ջրաղացի ջուրը, 1944:
Արշիլ Գորկի«Լանդշաֆտ, Ստենեն կղզին» 1927-28 թվականներին:



Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...