ԽՈՒՃԱՊԻ ՎԱՆՔ
.... դու՛, դրախտավայր փերի, դու՛, թանգարան բաց երկնքի տակ,դու՛ հույսի, հավատի և գոյատևման թալիսման...
Դու՛, որ դարերով թիկնած ես ԼԱԼՎԱՐ սարին և դեմքդ հառած առ ԱՍՏՎԱԾ, անօգնականի ճիչով աղերսում ես, որ կանգուն մնաս ,չէ՞ որ դու աղոթատեղի ես բոլորի համար, դու քո հավատով, հույս ես տվել և ապրեցրել...

Խուճապի վանք - XIII դարի հայկական ճարտարապետական հուշարձան է պատմական Գուգարքի Բողնոփոր գավառում, այժմ ՀՀ Լոռու մարզի Թումանյանի շրջանում:
Խուճապի վանքը (XIII դ) գտնվում է Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում, Լալվար լեռան հյուսիսային լանջին։ 9-10 դարերում կառուցվել է համալիրի ամենահին եկեղեցին, որը միանավ բազիլիկ կառույց է և հիմնադրման առաջին տարիներին գործել է որպես հայադավան մենաստան, իսկ XIII դ Զաքարյանների տիրապետության շրջանում վերածվել է քաղկեդոնի վանքի։ Վանքը կառուցված է ֆելզիտային տուֆի սրբատաշ քարից։ Զույգ մույթով գմբեթավոր հորինվածք է։ Մույթերը միակտուր քարից են, ութանիստ։ Խոր նախաբեմով աբսիդն ունի եռանկյունաձև խորշերով մշակված, արևելյան ճակատում բացվող երեք լուսամուտ։ Մուտքերը երեքն են՝ արևմուտքից, հյուսիսից և հարավից։ Գմբեթի 12 նիստանի կամարաշարով զարդարված բարձրադիր թմբուկի յուրաքանչյուր նիստում նեղ և բարձր լուսամուտ է։ Եկեղեցու արևմտյան ճակատի ողջ երկարությամբ կից է սրահ գավիթը։
Համալիրը ունի դեկորատիվ հարուստ հարդարանք:







Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...