Կոմիտաս ՀՈՐՈՎԵԼ-150
Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը:
Կոմիտաս
«Հորովել» երգի պատմությունը. մի պատառիկ Կոմիտասի կյանքից: Մի անգամ Կոմիտասը Լոռի է մեկնում երգահավաք առաքելությամբ: Գտնելով հորովելի կատարումով հայտնի գյուղացու տունը` խնդրում է, որ նա երգի: Գյուղացին կտրականապես հրաժարվում է և անդրդվելի մնում իր դիրքորոշման մեջ: Ոչ գյուղապետի առաջարկը և ոչ էլ հոգևորական Կոմիտասի խնդրանքը դեր չեն խաղում: Առավոտյան գյուղացին հորովելի կատարումով եզը դուրս է հանում գոմից: Կոմիտասը շտապ նոտայագրում է երգը: Եվ հետո հարցնում, թե ինչու երեկ հրաժարվեց երգել: Գյուղացին բացատրում է, որ երեկ երեկոյան եզը հոգնած վերադարձել էր դաշտից և, եթե երգեր, եզին կթվար, թե արդեն առավոտ է և հասել է գործի մեկնելու ժամը: Ապա մի խորացեք էս պատմության ծալքերից ներս:

* ՀՈՐՈՎԵԼ-ԿՈՄԻՏԱՍ *
Հո, հորովել, հո, հո, հո, հորովել,
Լուսը բացվեց, բարին բացվեց,
Հո, եզո ջան, հորովել, հո, եզո ջան,
Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ,
Հորի լորի, լորո, լորի լորի հորովել, հո,
Հորովել հո:
Վար-վար արա, ակոս արա, եզո ջան, ախպեր ջան,
Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել,
Հորի լորի, լորո լորի ջան:
Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ, եզո ջան, ախպեր ջան,
Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել,
Հորի լորի, լորո լորի ջան:
Ցորենն ինձի դարմանը` քեզ, եզո ջան, ախպեր ջան,
Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել,
Հորի լորի, լորո լորի ջան:

https://www.youtube.com/watch?v=EDgvWZ6WE7A
https://www.youtube.com/watch?v=kXw_cBHvAm8
https://www.youtube.com/watch?v=mjMsj0Y3xAM
https://www.youtube.com/watch?v=mjMsj0Y3xAM
https://www.youtube.com/watch?v=qVSnj2veVgo
https://www.youtube.com/watch?v=OIN-_BLBxYM

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...