Աստծո օրհնությամբ բարի լույս...բարի օր:🙏 💚
Խորակերտի Վանք, Ջիլիզա, Հայաստան
Խորակերտի վանք, 13-րդ դարի ճարտարապետական հուշարձանախումբը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա գյուղից 3 կմ. արևմուտք, Լալվար լեռան անտառախիտ ստորոտին: Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, սեղանատնից (ներկայումս քանդված) և մատուռներից:
Շրջակայքի հնագույն շինությունների հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ է եղել Խորակերտ կամ Խոռակերտ քաղաքը, որի հիմնադրումը Վարդան պատմիչը վերագրում է Հայկի որդի Խոռին։ Քաղաքը IXդ. Սմբատ Բ թագավորի հրամանով ժառանգել է Աշոտ Ողորմածի որդի Գուրգենը։ Երբեմնի պարսպապատ համալիրից պահպանվել են միջնադարյան եկեղեցին, կիսավեր գավիթը, մատուռների, սեղանատան ավերակները, քանդակազարդ գերեզմանաքարերը։
Ըստ ճարտարապետական ոճական վերլուծության, եկեղեցին հիմնականում XIդ. կառույց է:Վանքի գլխավոր եկեղեցին, համաձայն արևմտյան մուտքի ճակատի արձանագրությանը, կառուցել է Ստեփանոս իշխանը 1252 թ-ին: Այն արտաքուստ ուղղանկյուն է և ներքուստ խաչաձև: Անկյուններում են գտնվում նեղ ավանդատները, որոնք վերջանում են կիսակլոր որմնախորշերով: Եկեղեցին կառուցված է տարբեր երանգների դեղնավուն և կարմրավուն սրբատաշ ֆելզիտից: Ի տարբերություն նմանատիպ շինությունների, եկեղեցին ձգված է երկարությամբ, ինչը նրան մոտեցնում է հայկական գմբեթավոր բազիլիկների տիպին: Եկեղեցին երկու մուտք ունի` արևմուտքից և հարավից:
Եկեղեցու ներքին հարդարանքն առանձնանում է իր համեստությամբ, ինչի հետևանքով նրա գմբեթն ավելի շքեղ ու ինքնատիպ է թվում:
Իր կառուցվածքով և գեղարվեստական ոճով եկեղեցու գմբեթն եզակի է հայկական և համաշխարհային ճարտարապետության մեջ: Տասանիստ գմբեթի ներքին մասը բաղկացած է երեսուն վեցանիստ սյուներից, որոնց խարիսխները և խոյակները քանդակազարդ են:
որի ութանիստ թմբուկը կեսից ցած կազմված է 30 վեցնիստանի սյուներից (բարձրությունը՝ 2մ), որոնք շատ խիտ տեղադրված, ստեղծում են նեղլիկ բացվածքների տպավորություն։ Գմբեթը ներքուստ ոչ պակաս ինքնատիպ է: Այն հենվում է 6 փոխհատվող կամարներից կազմված,աստղի տեսքով կառուցվածքային հիմնակմախքին և կենտրոնում ավարտվում շթաքարով ձևավորված ավելի փոքր գմբեթով։
Շնորհիվ այդ ճարտարապետական էլեմենտների, տպավորություն է ստեղծվում, թե գմբեթը ճախրում է երկնքում:
Եկեղեցու գավիթը կառուցվել է 1257թ.: Այն քառակուսի դահլիճ է, որի ծածկը հենված էր 2 զույգ փոխհատվող կամարների կառուցվածքի վրա (քանդվել է 1965թ. երկրաշարժի հետևանքով), որոնց կենտրոնական մասը պսակված է եղել ութանիստ բրգաձև ծածկով: Այդպիսի ծածկը բնորոշ չէր ավանդական հայ ճարտարապետությանը:
Խորակերտի վանքի հյուսիս-արևմտյան մասում պահպանվել են սեղանատան փլատակները, երկու փոքրիկ մատուռներ և տապանաքարեր: Հյուսիսային պատի մոտ կանգնած է մեծ խաչքարը (XIII դ.): Վանքը շրջապատված էր պարիսպով, որից միայն ավերակներ են մնացել: 1661թ. վանքը վերանորոգվել էր:








Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...