Օշո Ռաջնիշ «Ընդունել ինքն իրեն»-Առակ
Մի անգամ թագավորը եկավ այգի և տեսավ թոշնող ու մեռնող ծառեր, թփեր ու ծաղիկներ: Կաղնին ասաց, որ ինքը մեռնում է, որովհետև չէր կարող լինել այնքան բարձր, որքան սոճին: Դիմելով սոճուն` թագավորը տեսավ, որ նա տերևաթափ է լինում, որովհետև չէր կարող խաղողի վազի նման խաղող տալ: Իսկ խաղողի վազը մեռնում է, որովհետև չէր կարող ծաղկել, ինչպես վարդը: Շուտով նա բույս գտավ, որ սրտին ուրախություն էր պատճառում, ծաղկուն էր և թարմ: Հարցուփորձ անելով` նա այսպիսի պատասխան ստացավ.
- Ես դա ինքնին հասկանալի բան եմ համարում: Չէ որ, երբ դու ինձ տնկում էիր, դու ցանկանում էիր ուրախություն ստանալ: Եթե դու կաղնի, խաղողի վազ ցանկանայիր ստանալ, դու դրանք կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ չեմ կարող որևէ այլ բան լինել, բացի այն, ինչ կամ: Եվ ես ձգտում եմ զարգացնել միայն իմ լավագույն հատկանիշները:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...