Մուշեղ Մամիկոնեանը Ձիրաւի ճակատամարտում։
Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 371 թ. հայկական և պարսկական զորաբանակների միջև Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի
Ձիրավ գյուղի մերձակա դաշտում, Նպատ լեռան հյուսիսային ստորոտին՝ Արածանու գետահովտում,մի կողմից հայկական զորքի, որին օժանդակում էր հռոմեական մի զորամիավորում, մյուս կողմից՝ պարսկական բանակի միջև, որն ավարտվել է հայերի լիակատար հաղթանակով։
Հայկական զորաբանակն առաջնորդել են Պապ թագավորը, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը և ասպետ Սմբատ Բագրատունին։ Հայերին
աջակցել է հռոմեական մի զորամաս։ Պարսկական բանակին օգնել են աղվանական և ղեկերի (լեզգիների) զորքերը՝ Ուռնայր և Շերգիր
թագավորների գլխավորությամբ: Ծանր կորուստներ կրած և մարտական դասավորությունը կորցրած պարսկական բանակը, չդիմանալով
հայկական զորքի գրոհներին, դիմել է խուճապահար փախուստի։ Հայկական հեծելազորը թշնամու մնացորդներին հալածել է մինչև
Ատրպատական, և Պապ թագավորը կարողանում է հաստատվել գահի վրա։
Մուշեղ Մամիկոնյանը, զարգացնելով հաջողությունը, վերանվաճում է Արշակ Բ գերությունից հետո (368 թ.) անիշխանության տարիներին Մեծ Հայքից անջատված սահմանային տարածքները՝ Ուտիք, Գուգարք, Կորճայք, Աղձնիք և այլն։
Ձիրավի ճակատամարտից հետո Շապուհ II արքան հարկադրված է եղել հաշտության պայմանագիր ստորագրել Վաղես կայսեր հետ, ճանաչել
Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահը

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...