«Մեզանից հետո աշխարհ եկող մարդիկ, վայ ինձ, որովհետեւ ուզում եմ տեսնել ձեզ, բայց չեմ կարող, քանի որ հող եմ դարձել գերեզմանում: Ապա ուրեմն՝ այս գրքերովս կխոսեմ ձեզ հետ մինչեւ հինգ եւ յոթ սերունդ, եւ հոգով ձեր մեջ կմնամ»:
Այսպիսի տողեր է առաքել մեզ՝ հետնորդներիս 13-րդ դարի ըմբոստ մեծերից մեկը` առակագիր Վարդան Այգեկցին: Իբրեւ պատգամ հնչող այս խոսքը հույսից ավելի՝ հավատամք է՝ ուղղված գալիքին: Կարո՞ղ էր կռահել մեծ խորհողը, թե իրենից հետո ահա հինգ, յոթ եւ արդէն տասնյակ սերունդներ անց, ո՛չ միայն սրբությամբ պահվում ու պահպանվում են անցյալից մեզ հասած հոգեւոր արժեքները, այլեւ ժամանակի հետ ավելի հարստացած ու շքեղացած, ապրում են մեր հոգիներում, ամեն օր մի քիչ ավելի ու նորովի իմաստավորելով մեր կյանքը:
Այդպես է, որ մեր հոգեւոր եւ նյութական մշակույթի վկաները՝ մեր գրչագիր մատյանները այսօր էլ խոսում են մեզ հետ: Նրանք՝ անցյալից մեզ հետ խոսողները, իրենց հոգիի աչքերով տեսնում են մեզ, պատմում անցյալի նեղ ու դառը ժամանակների, դեմքերի եւ դեպքերի մասին, բայց ավելի շատ ու հպարտությամբ՝ վկայում են անցյալի փառքերի մասին:
Եվ որքան լավ է որ կա՛, շարունակվում է այդ հարստությունը սերնդե-սերունդ փոխանցելու ավանդույթը, եւ կան մարդիկ, որոնք նվիրված են այդ գործին հավատարմորեն, պատասխանատվության ու հանձնառության բարձր գիտակցումով:
Հայերեն ձեռագրական հարուստ ժառանգությունը պահպանելու, պաշտպանելու, այլեւ նվիրագործելու մի յուրօրինակ իրագործման մասին է մեր այս ակնարկը, որ ավելի ճիշտ պիտի լիներ կոչել մի վկայություն՝անցյալի եւ ապագայի միջեւ:
Ասելիքս պիտի սկսեմ փոքր ինչ հեռվից՝ Միջերկրականի ափերին փռված Մայրիների երկրից, եւ անդ՝ ծովահայաց լեռանկատարին շքեղորեն բազմած Զմմառի հայավանքից, ուր տանում են անցյալի մեր ոտնահետքերը, եւ ուր վերադառնում ենք ամեն անգամ՝ մեր մշակույթի գանձերի հետ հաղորդվելու:
Լեռնալիբանանի գեղատեսիլ բարձունքի վրա մեզ է դիմավորում Զմմառի սուրբ Տիրամոր վանքը: Այս վանաստանը հիմնվել է Հայ Կաթոլիկ առաջին պատրիարք-կաթողիկոս Աբրահամ Պետրոս Ա. Արծիվյանի կողմից, երբ հոգեւոր գաղափարի ու սկզբունքի այս հավատավորը, երկար դեգերումներից հետո՝ 1742-ին Հռոմում Բենեդիկտոս ԺԴ. պապից հաստատություն ստանալով, ի վերջո խարիսխ նետեց Լիբանանում, ուր լեռնային Քրեյմ գյուղում կառուցեց վանք՝ հիմը դնելով միաբանության, իսկ 1749-ին, իր մահից քիչ առաջ Քրեյմից ոչ հեռու՝ Քեսրվանի լեռների վրա ձեռնարկեց նոր վանքի՝ ներկայիս Զմմառի վանքի շինության:
Այստեղ, Լիբանանի ազատ եւ հոգեւոր խաղաղ միջավայրում, «Արծիվյան» միաբանությունը ո՛չ միայն աճեց ու զարգացավ, այլեւ իր կենսահաստատ տեղը գրավեց հայ հոգեւոր-մշակութային կյանքում:
Պատմությունը ուշագրավ զուգահեռներ է գծում Լեռնալիբանանի մեջ հաստատված այս հայավանքի եւ գրեթե նույն ժամանակ հայ իրականության մեջ ճառագող Վենետիկի Ս. Ղազարի Մխիթարյան միաբանության միջեւ: Հատկանշական է, որ Մխիթար Սեբաստացին եւ Աբրահամ Արծիվյանը հանուն հավատքի ու գաղափարի հալածանքի ու աքսորի իրենց դեգերումների մեջ՝ երիցս հանդիպել են իրար, նաեւ հայտնի է նրանց միջեւ կանոնավոր թղթակցության փաստը: Ստուգիվ չգիտենք, չենք կարող իմանալ, թե մտքի եւ հոգու ինչ առկայծումներ են փոխանցել նրանք միմյանց, սակայն, այսօր պատմության հեռավորությունից վստահորեն կարելի է ասել, թե այդ առկայծումները հայոց երկնակամարի վրա վերածվեցին երկու լուսաշող աստեղատուների, մեկը՝ լիբանանյան լեռների՝ Քեսրվանի լանջերին, մյուսը՝ իտալական ջրերի վրա՝ Ս. Ղազար կղզում:
Արծիվյանի հիմնած վանաստանը շարունակություն գտավ իր հաջորդների՝ կաթողիկոս, եպիսկոպոս, միաբան վարդապետների անձնդիր ծառայության մեջ, որոնց հավատավոր աշխատանքի շնորհիվ, սկզբնական մի քանի խցերից ու մատուռից բաղկացած հաստատությունը, տարիների ընթացքում վերածվեց վանական հսկա համալիրի:
Բազմաբնույթ ու բազմակողմանի է Միաբանության գործունեության ծիրը, այն չի սահմանափակվում սոսկ հովվական առաքելությամբ: Հին հայկական վանքերի նման՝ Զմմառի վանքը հոգեւոր-կրոնական, մշակութային եւ կրթական իր ճառագայթներն է տարածում բոլոր ուղղություններով՝ հասնելու համար անգամ ամենահեռավոր հայ գաղութներին: Անգնահատելի է հատկապես Միաբանության կրթա-ուսումնական գործունեությունը, իր Ժառանգավորաց վարժարանով եւ Ընծայարանով, որոնք ավելի քան 250 տարվա պատմություն ունեն եւ որոնց ցանած սերմերը շարունակում են արգասավորել աշխարհով մեկ սփռված հայ կաթոլիկ համայնքների հոգեւոր-եկեղեցական կյանքը:
Այս բոլորի կողքին, Զմմառի վանքը իր վրա է վերցրել նաեւ հայ մշակութային արժեքների հավաքման եւ պահպանման կարեւոր առաքելությունը: Դեռեւս հիմնադրության առաջին տարիներից, միաբան վարդապետները մեղվի ջանասիրությամբ լծվում են մշակութային արժեքների հավաքման ու պահպանման աշխատանքին, որ հետզհետե ծավալ է ստանում, ի վերջո վերածվելու համար այն հրաշալի գանձատուն-թանգարանին, որպիսին այսօր մեզ է ներկայանում Զմմառի վանքը: Իսկապես, մարդ չի կարող զսպել իր հիացումն ու հպարտությունը, ի տես հայ հոգեւոր-մշակութային գանձերի այսքա՛ն շքեղ ու այսքա՛ն ճոխ հավաքումի: Այստեղ, վանքի քարակոփ նեղ ու երկար, մեծ ու փոքր սրահներում հայի ստեղծագործ միտքն ու արարումն է թեւածում. հայ տպագիր գրքի առաջին օրինակներից մինչեւ հայկական արվեստի ու ձեռարվեստի սքանչելիքներ, եկեղեցական սպասքի ու ծիսական առարկաների, հայկական դրամների, հնագիտական նյութերի հազվագյուտ հավաքածուներ: Որպեսզի պատկերը ամբողջական լինի, նշենք որ հավաքածոյի մեջ մեծ տեղ են գրավում նաեւ ոչ հայկական մշակութային արժեքները:
Բայց այս ամենից առաջ եւ վերջ, Զմմառի վանքը հայ հոգեւոր-մշակութային կյանքում բացառիկ տեղ է գրավում՝ իբրեւ հայկական ձեռագրերի կարեւորագույն հավաքածու ունեցող կենտրոններից մեկը: Այդ հանգամանքով Զմմառի վանքը իր մնայուն տեղն է ապահովել Հայաստանից դուրս գտնվող մեր մյուս նշանավոր կենտրոնների՝ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց, Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյան վանքերի շարքին:
Զմմառի վանքը ներկայիս տեր է ավելի քան 2000 ձեռագրերի: Հավաքածուն հարուստ է հայ միջնադարյան գրական-ձեռագրական մշակույթը ներկայացնող արժեքավոր ձեռագրերով, այդ թվում՝ գիտական եւ ուսումնական տարբեր ասպարեզների վերաբերող եզակի միավորներով: Հավաքածոյի զարդն են կազմում տասնյակ Շարակնոցները՝ խազագրված եւ զարդանկար: Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Կիլիկյան Հայաստանի բժշկագիտական դպրոցի դրոշմը կրող Բժշկարանները, հայ ինքնուրույն եւ թարգմանական գրականության հուշարձանները: Մեծ արժեք ունեն եկեղեցական հայրերի դավանաբանական խնդիրների վերաբերյալ երկասիրություններն ու մեկնողական գրականության հնագույն եւ լավագույն օրինակները: Ցավոք, այս գանձերը մեծ մասամբ անծանոթ են հայագիտությանը, քանի որ հավաքածուն դեռեւս ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Զմմառի վանքի ձեռագրերի ցուցակը պատրաստող Մեսրոպ վրդ. Քեշիշյանը նկարագրել է միայն այն ձեռագրերը, որոնք 1924-ին մաս էին կազմում վանքի հավաքածոյին, ընդ որում՝ ցուցակագրել է մասնակիորեն, ընդգրկելով ժամանակով առավել հին ձեռագրերը (Ցուցակ Զմմառի, հատ. Ա.): Հետագայում Կ. Պոլսից Զմմառ են տեղափոխվել նաեւ նախկին Անտոնյան միաբանության ձեռագրերը, որոնք նկարագրել են Հ. Ներսես Ակինյանը եւ Հ. Համազասպ Ոսկյանը (Ցուցակ Զմմառի, հատ. Բ): Բնականաբար, այդ ժամանակից ի վեր Զմմառյան հավաքածուն համալրվել է նորանոր ձեռագրերով, որոնց վրա պետք է ավելացնել նաեւ ցանկերից դուրս մնացած ձեռագրերը: Այսպիսով, 2000-ից ավելի ձեռագրերից նկարագրված է ընդամենը 782 միավոր, մնացած ավելի քան 1200 ձեռագրերը սպասում են իրենց ուսումնասիրողին: Մինչ այդ կարելի է միայն ենթադրել, թե մատենագիտական ի՛նչ նորություններ ու անակնկալներ են սպասվում եթե երբեք դրանք լույսի բերվեն:
Ուրախությամբ պետք է նշել, որ վերջին շրջանում Մաշտոցի անվան Մատենադարանի եւ Զմմառի կենտրոնի միջեւ հաստատվել է գիտական համագործակցության կենսունակ մի դաշտ, եւ արվում է ամեն ինչ, որպեսզի այդ գործակցությունը ավելի ու ավելի արդյունավորվի:
Հուսանք, որ Զմմառի վանքի օրինակը իր շարունակությունն ունենա, եւ մեր մյուս ձեռագրական կենտրոններն ու անհատ հավաքածուների տնօրինողները, նույնպիսի կամեցողությամբ բանան իրենց դռները՝ ի փառս եւ ի հպարտություն մեր ժողովրդի ու նրա դարավոր մշակույթի հավերժացման: Միայն այդ դեպքում կարող է իրականանալ մեծն առակագրի երազանքը, ու այդ կերպ մեզ հասած բոլոր գրչագիր մատյանները լեզու առած կխոսեն մեզ հետ՝ դարերի խորքերից, դարերի միջով:
Մնում է մաղթել, որ միշտ շեն ու ծաղկուն մնա լեռան կատարին բացված այս ծաղիկը՝ որ կոչվում է Զմմառի վանք, եւ թող միշտ անմար մնա հայ մշակույթի կրակը այս տան մեջ:
ՎԱՐԴԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Комментарии
Отправить комментарий