Հնագույն խնոցի...

Post image
Տե՛րը լինենք մեր պատմության
Կաթնամթերք մշակելու ամենահին գործիքը
Հայկական խոհանոցը հնագույներից է աշխարհում, եթե ոչ ամենահինը:
Խնոցի, ծփոց՝ մածուն կամ թթվասեր հարելու, տնայնագործական եղանակով կարագը թանից զատելու անոթ։ Լինում է կավից կամ փայտից, տակառաձև կամ երկարավուն, միջնամասում՝ ուռուցիկ, կենտրոնում՝ անցքով (լցնելու և դատարկելու համար)։
Маслобо́йка - приспособление для изготовления сливочного масла из слегка скисшего молока, сливок или cметаны, путём сбивания — механического воздействия на обрабатываемый продукт.
Մինչև այժմ գոյություն ունի այն խնոցին, որի հնագիտական վկայությունը գալիս է ուրարտական ժամանակներից: Խնոցին լինում է կամ կավից, կամ փայտից, հանդիսանալով յուրաքանչյուր գյուղացիական ընտանիքի անհրաժեշտ իր: Խնոցում պատրաստում են կարագ, որը հալելով ստանում են յուղ: Կարագ պատրաստելուց հետո ստացվում է թան, որից պատրաստում են չորթան և այլն:
Մեր ազգային խոհանոցի յուրահատկություններից է նաև այն, որ մեր նախնիք ստեղծել են պաշար անելու մշակույթ: Կաթնամթերք մշակելու հնագույն գործիքը դա խնոցին է՝ փայտից կամ կավից պատրաստված տարա է, որի միջոցով կաթի սերից ստանում էին կարագ և թան: Կարագը օգտագործվում էր ուտեստներ պատրաստելու համար: Թանը եռացնում էին, ստացված լոռից չորացնում էին և ստանում էին չորաթան, պաշար անելու համար:
Հայաստանում գործածվում է Խնոցու երկու տեսակ
• Առաջինը՝ կավե կարասաձև անոթ է, որը հարում էին գետնին նստած
• Երկրորդը՝կավե կամ փայտե, երկարավուն, որը կախում էին առաստաղի գերաններից:

Post image

Վանի թագավորությունում զարգացած էր կաթնատնտեսությունը: Տարածաշրջանում ներկայումս գործածվող խնոցիները ապշեցուցիչ կերպով նման են Կարմիր Բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված խնոցիներին:
Վաղբրոնզեդարյան հնագիտական համալիրների պեղումներով հայտնաբերված խեցեղեն հավաքածուներում առկա են կաթնամթերքի վերամշակման նպատակով պատրաստված անոթներ, որոնք համարվում են «խնոցիների նախատիպերը»:
Կուր-արաքսյան խեցանոթների շարքում որոշակի թիվ են կազմում կավե թրծված ամբողջական խնոցիները կամ դրանց բեկորները :
Կավաթուրծ խնոցիները Հայկական լեռնաշխարհում հատկապես լայն տարածում են ստանում ուշ բրոնզի դարաշրջանում: Ուշ բրոնզեդարյան խնոցիներիների անցքերը դրսից օղակվում են կլոր ելուստով: Խնոցիներ են հայտնաբերվել պատմական Ուտի Առանձնակ գավառի ուշբրոնզեդարյան դամբարաններում և Շակաշենի (Գանձակի տարածաշրջան) քարարկղներից մեկում:
Երկաթի դարաշրջանում կաթնատնտեսության բարձր մակարդակի մասին է վկայում է յուղամանների առկայությունը, որոնցից մեկը հայտնաբերվել է Ծովակ գյուղի մի դամբարանում: Քննարկվող անոթի բերանը փակված է եղել քարե կափարիչով:
Խնոցի հարելը ընդհանրապես երիտասարդ աղջիկների և հարսների գործն էր, իսկ թանը քամելու և յուղը հանելու վրա հսկում էին ավելի փորձառու կանայք
Ավետիսյան Մինաս Կարապետի(1928 - 1975)
Խնոցի (1964),կտավ, յուղաներկ,10x150 սմ
Минас Карапетович Аветисян . "Xноци"(1964)
холст, масло.110x150 см

Post image

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...