«Մշո սարեր մշուշ է,
Իր հողն ու ջուրը անուշ է …»
Մշո սարեր մշուշ է
Բացվել է գարուն
Լցվել է առուն
Խորոտիկ, հայ խորոտիկ...
Բացվել է գարուն
Լցվել է առուն
Խորոտիկ, հայ խորոտիկ...
Ուր հողն ու ջուրն անուշ է
Բացվել է ծաղիկ
Դարձել է տաղիկ
Խորոտիկ, հայ խորոտիկ
Բացվել է ծաղիկ
Դարձել է տաղիկ
Խորոտիկ, հայ խորոտիկ
Իմ յար քանց քում անուշ է
Իջել է շաղիկ
Դարձել է ծաղիկ
Խորոտիկ, հայ խորոտիկ
Մուշը գտնվում է համանուն արգավանդ Մշո դաշտի հարավային մասում, Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին, Կորդուք և Ծիրանակատար ոչ բարձր լեռների փեշերին, թեք սարալանջի վրա։ Նրա հեռավորությունը Արածանիից (Արևելյան Եփրատ) մոտ 20 — 25 կմ է։ Քաղաքի հարավային կողմում ձգվող լեռնապարը և հեռու արևելքում բարձրացող նեմրութ լեռնագագաթը մի առանձին գեղեցկություն են տալիս նրա համայնապատկերին։ Մուշից առանձնապես հմայիչ է երևում Մշո դաշտի «փարոսը»՝ Նեմրութը, Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն լեռնագագաթներից մեկը։ Մուշի միջով հոսում է Արածանիի ձախակողմյան վտակ Մեղրագետի օժանդակներից մեկը՝ քաղաքը բաժանելով երկու մասի։ Այդ գետակը աշխատեցնում էր 10 —12 ջրաղաց և ոռոգում շրջակայքի ցանքատարածությունները։ Ընդհանուր առմամբ քաղաքը ջրառատ է։ Եվ մասամբ այդ է պատճառը, որ նրա շրջակայքի լեռնալանջերն ու քաղաքին հարող դաշտերը ամբողջապես թաղված են եղել ծառաստանների, մրգատու և խաղողի այգիների մեջ, որոնցից այն կողմ բերրի դաշտերի ցանքատարածություններն էին ու ծխախոտի պլանտացիաները, որոնցով այնքան հայտնի էր Մշո դաշտը։ Գրեթե առանց բացառության բոլոր այգիներում տեղադրված էին մեղվափեթակներ և ունեին իրենց հնձանները։ Ամռանը Մշո դաշտում գազպե է ցողում, որ անհիշելի ժամանակներից ի վեր տեղացիները հավաքել ու պահել են իբրև ձմռան «մեղրի» պաշար։ Մշո դաշտում ամռանը, առավոտյան վաղ սառը օդի շերտերը հեռվից կապույտ երկնքի նման են` թողնելով պարզկա ջրերով լճի տպավորություն։

Комментарии
Отправить комментарий