Թե աչքերս քեզ որոնեն․․․


Թե աչքերս քեզ որոնեն,
Ես կփակեմ մութ կոպերով,
Որ աշխարհում քեզ չտեսնեն։
Թե խենթ լեզուս անունդ տա,
Ես կսեղմեմ ատամներով,
Որ հնչյուն իսկ չշշնջա։
Բայց երբ սիրտս, սի՛րտս է ուզում
Ձայնել ու քեզ տեսնել իր դեմ,
Ինչո՜վ փակեմ սրտիս լեզուն,
Սրտիս աչքը ինչո՜վ փակեմ...
Սիլվա Կապուտիկյան, 1945թ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...