«Թումանյանը մեր ազգային մեծ բանաստեղծն է և նրա ամեն մի խոսքը մեզ համար սրբություն է... Ժողովրդական ակունքներից է սնվել նրա բյուրեղային վճիտ քերթությունը: Եվ ինչպես գետն է իր մեջ ներառում լեռնային աղբյուրների ջրերն ու վտակները, այնպես էլ Թումանյանի ստեղծագործությունն իր մեջ է առել հայ ժողովրդի իմաստնությունը, հույսերն ու երազանքները, նրա դրամատիկ ցնցումներով լի պատմությունն ու երջանկության ձգտումը»:
Մ. Սարյան
Մ. Սարյան
Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ ոչ միայն գրչով, այլև իր անձով, իրկյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկաինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավորգանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով,որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:Բայց ոչ արդի սերունդը, ոչ գալիք սերունդները չեն մոռանարզինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրսկուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտիմնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:
Զ. ԵՍԱՅԱՆ
Զ. ԵՍԱՅԱՆ
ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ...
Հ. Թումանյան
1894
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ...
Հ. Թումանյան
1894
Комментарии
Отправить комментарий