Առաջին ձյունը 🌨

Առաջին ձյունը 🌨
Տեղաց առաջին թույլ ձյունը Ապարանում՝նոյեմբերի2-ի առավոտյան…
Եկավ առաջին ձյունը…և հանդարտ, խնամքով ծածկեց տերևներին հրաժեշտ տված մերկ ծառերը, տների կտուրները` խոստանալով իր մաքրությամբ նորոգել դրանք…
Եկավ առաջին ձյունը` իր հետ հետ բերելով ոչ միայն սառնություն ու հանդարտություն, այլև կյանքը մի նոր «սպիտակ» էջից սկսելու հնարավորություն և այդ նոր կյանքում շատ բաների «սառը» հայացքով նայելու հնարավորություն…Եկավ առաջին ձյունը և մեզ ստիպեց հավատալ, որ կյանքում միշտ էլ հրաշքների համար տեղ կա…և ինչ հրաշալի է, որ մենք հնարավորություն ունենք ամեն ինչ նոր սպիտակ էջից սկսել, նորից, նորից…..ու նորից… Ինչ հրաշալի է ինչ-որ մի բանի սպասել, ցանկանալ և հավատալ…
Իսկ ես ուզում եմ, որ ձյունը չդադարի… Ուզում եմ դուրս գալ փողոց, ինչպես փոքր ժամանակ՝ առանց գլխարկի և զգալ առաջին ձյան տաքությունը… Ուզում եմ լսել ձյան լռությունը… Ուզում եմ նայել դեպի երկինք և տեսնել ձյուն ամբողջ տիեզերքում… Ուզում եմ նայել շուրջս և տեսնել միայն մաքրություն, տեսնել մաքրություն ոչ միայն ձյան ճերմակության մեջ, այլ նաև մարդկանց սրտերում…©

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...