Հուշերի ջրաղացում.

Post image
Էդուարդ Արծրունյան
Memories of the mill. Edward Artsrunyan
.Ջրաղացում, 1971
In the mill 1971
Ջրաղացում, 1989 թ
«Ռեմբրանտին շատ կսիրեմ, ինձ նման ջրաղացպանի որդի էր, ինքն էլ շատ ջրաղաց կնկարեր»,-ասել է նկարիչ Էդուարդ Արծրունյանը:
Իրականում ջրաղացը Արծրունյանի մանկության հուշերի և իրական կյանքի հանգրվանն է, որը նրան թույլ է տվել ստեղծելու իր` արծրունյանական աշխարհը, որով էլ նա առանձնանում է իր վրձնակից ընկերներից:
1971թ. Արծրունյանը երկու մեծադիր նկարներ է ստեղծում` երկուսն էլ «Ջրաղացում» վերնագրով: Մոսկվայում բնակվող նկարիչն այդ ձևով իր կարոտը կտավին է փոխանցում: Այս թեմային Արծրունյանը բազմաթիվ անգամներ է անդրադառնում: Հենց այս ցանկությամբ էլ Արծրունյանը վերադառնում է իրականություն: Միանգամից հասկանալի է դառնում, թե որտեղից են ծնվել նրա աշխատանքները. դրանք բոլորն էլ երազ-նկարներ են, որի հերոսները իրական կերպարներ են, որոնք ապրել են անցյալում ու եկել են անցյալից: Չէ՞ որ անցյալով է պայմանավորված ներկան:

Post image

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...