ԳՈՄՍԱ ԻՍՈ ԿՈՐՅՈՒՆ (187?-1915)
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։
Ծնվել է Մշո Գոմս գյուղում:Սովորել է Մուշի Ս. Կարապետ վանքի դպրոցում։ Գործակցել է Հրայրի Դժոխքի հետ, համամիտ էր նրա համընդհանուր ապստամբության գաղափարին։ Մասնակցել է Ցրոնք գյուղի կռվին (1899)։ Ահաբեկչության համար ձերբակալվել է և դատապարտվել 101 տարվա բանտարկության, սակայն փախել է բանտից։
1901 թ. Գևորգ Չավուշի հետ մասնակցել է Նորշենի կռվին,1904 թ. Սասունի ապստամբությանը. Գելիեգուզանի անկումից հետո իր խմբով անցել է Անդոկ լեռ, ապա իջել Մշո դաշտ և մասնակցել Կուրավուի, Գոմսի, Գոմերի, Վասպուրականում՝ Շամիրամի, Աղթամարի կռիվներին։ Վերստին գալով Տարոն՝ սերտ հարաբերություններ է հաստատել քրդերի հետ։
1905 թ. վերջից անցել է Կովկաս, եղել Բաքվում, Թիֆլիսում, Զանգեզուրում և Արցախում։ Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպել է շատ գյուղերի ինքնապաշտպանությունը։ 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է հայրենի Գոմս, որի գյուղապետն էր մինչև 1915 թ.։Եղել է 1915 թ. Սասունի հերոսամարտի ղեկավարներից, զոհվել է մարտում։
Комментарии
Отправить комментарий