Մահ կամ Ազատություն❤💙💛


ՍՈՒԼՈՒԽՑԻ ՍԵՐՈԲ / Տարօնի առիւծը իւր ձագուկներով
Fedayee (partisan) Serop Vartanian and his sons.
Ֆիդայիները կամավո՛ր էին հագել դժոխքի կրակե լեզվակներից ու բոցերից կարված հրե շապիկները…
ՍՈՒԼՈՒԽՑԻ ՍԵՐՈԲ — 1850? — 1903 / Մշոյ դաշտի Սուլուխ գիւղէն, ֆետայի, Աղբիւր Սերոբի գործակից: 1901ին կը բարձրանայ Սասուն՝ կռուելու համար Անդրանիկի կողքին: Կ՚անցնի Ախլաթ, ապա՝ Կովկաս։ Կը զոհուի Բասենի կռիւներուն, իր որդիներուն հետ, երբ Կարսէն կը փորձէր վերադառնալ Երկիր: / Սուլուխցի Սերոբ իր կորիւններով՝ Յակոբ (աջին) եւ Աւետիս (ձախին)։
Հայրիկ, ասում է մեծ որդին, եղբայրս ընկաւ:
_Ոչինչ, զաւակս, _պատասխանում է հայրը լցնելով իր հրացանը, _ դու գործիդ աշէ...
Եւ շարունակւում է մի բուռն քաջերի կռիւը հազարաւոր զօրքերի ու մօլեգնած ամբոխի դէմ: Բայց պատերազմի գործի մէջ քաջութիւնն ու հերոսութիւնը դժբախտաբար ամէն ինչ չեն և թշնամին թնդանօթային կրակի պաշտպանութեան տակ հետզհետէ սեղմում է Գոմերի պաշարման շղթան...
_Սերոբ, մեծ որդիդ էլ ընկաւ, նկատում է նրա համագիւղացիներից մէկը:
_Ոչինչ, ոչինչ, հէնց դրա համար էլ նրան այստեղ էի բերել, պատասխանում է Տարօնի Արծիւն անցողակի և պարպում պատրաստի հրացանը: Կռիւն արդէն անյոյս է նկատւում: Խանին փոխարինող խմբապետը արդէն նահանջի հրահանգներ է տալիս: Բայց ո՞ւր կարող էր գնալ Սերոբը, ինչպէ՞ս կարող էր նա բաժանւել այնքան թանկագին կեանքերից...: Եւ նա մերժում է նահանջի առաջարկը, իրար մօտ բերում իր երկու մատղաշ զաւակներին և նրանց դիակներն իրեն համար պատնէշ դարձնելով շարունակում կատաղի կռիւը, մինչև որ, մի փրկարար գնդակ վերջ է դնում նրա խոնջացած և տառապած կեանքին...:
ՍՈՒԼՈՒԽՑԻ ՍԵՐՈԲ / Տարօնի առիւծը իւր ձագուկներով, Աւետիս (կրտսեր որդին), Սերոբ (հայրը), Յակոբ (մեծ որդին):
1903 թ. Բասենի Գոմաձոր գյուղի մոտ տեղի ունեցած հայդուկամարտի այս պատմությունը շատ տարիների ընդմիջումից հետո հուսով էի, որ գոնե մի փոքր ավելի հանգիստ կկարողանամ ընթերցել, բայց առաջին ընթերցման նման նորից հուզմունքը խեղդեց...
https://youtu.be/DocmufT-gzs?t=53

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...