ԿՈՄԻՏԱՍ-150

Post image
«Հնչող, շնչող, կանչող ձայներ. Կոմիտաս»
Ու, քանի կա հողը հայոց, պիտի հնչի երգը քո
Որպես գարնան հրեղեն կանչ, մեր ե՛րգ-երգո՜ց Կոմիտաս։
ՍԱՐՄԵՆ
Երգեցեք երգե՜րն հայր Կոմիտասի,
Երգեցեք այնպես, որ աշխարհն արար
Խոնարհի՜ գլուխն իր որդիաբար.
Նրա հանճարի դեմն արարչափայլ...
(Մարտիրոս Վեսպեր)

Post image
Կոմիտաս Վարդապետ Հով արեք սարեր ջան
Հո՛վ արեք, սարե՛ր ջան, հո՛վ արեք,
Իմ դարդին դարմա՛ն արեք:
Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում:
Ամպե՛ր, ամպե՛ր, մի քիչ զո՛վ արեք,
Վարար անձրև՛ թափեք, ծո՛վ արեք.
Գեշ մարդու օր-արևը
Սև հողի տակով արեք:
Հո՛վ արեք, ամպե՛ր ջան, հո՛վ արեք,
Իմ դարդին դարմա՛ն արեք:
Ամպերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում:
Սարե՛ր, ձորե՛ր, դաշտե՛ր ու ջրե՛ր,
Մարմանդ-մարմանդ վազո՛ղ աղբյուրներ,
Մի վե՛ր կացեք, իմացեք,
Տեսեք իմ սրտի ցավեր:
https://youtu.be/-DLY9HY_DaI?t=9

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...