«Լիկիլի» Ջավախքի պարերգ - ՄԱՍՈՒՆՔ / Masunq Folk Ensemble - Likili Մաս 8

Լիկիլի 

Գետի բոլոր մանրիկ ուռ է,
Շեկ աղջկա ծոցվին նուռ է,
Շեկ աղջկա ծոցվին նուռ է,
Ասի քաղեմ, ասաց ժուռ է,
Աղջի, քու մեջք թրի բուռ է,
Քու պագ սրտիս դեղ ու դուր է:
Շեկ ծամով, ծով ծամով մեկուճար աղջիկ,
Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ:
Աղջի, արի քեզ բան ասեմ,
Շեկ ծամերդ մանրիկ հյուսեմ,
Շեկ ծամերդ մանրիկ հյուսեմ,
Քեզի թագվոր ախպորս ուզեմ,
Հերիք ման գաս օրոր-շորոր,
Տղոցն անես շիվար-մոլոր:
Շեկ ծամով, ծով ծամով մեկուճար աղջիկ,
Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ:
Լիկիլին Ջավախքի պարերգ է, գրի է առել Ռուդիկ Հարոյանը։☀️🌾

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...