ՕՐՈՐՈՑԱՅԻՆ
Գիշերն իջավ, շողաց լուսին,
Ելան հովեր ալիք-ալիք,
Վարդ է ծաղկել քո երեսին,
Իմ մենուճար, անուշ բալիկ:
Կրկն.
Օրոր, օրոր, օրոր բալաս,
Օրոր ասեմ շուտ մեծանաս:
Որ շուտ դառնաս օջախի ծուխ,
Դու իմ երազ, արև իմ թուխ:
Իմ սերն է միշտ քեզ պահապան,
Ոչ մի չար ձեռք քեզ չի հասնի,
Դու ես միակ հույսիս ճամփան,
Դու իմ անմեղ, դու իմ ազնիվ:
Հայրը պանդուխտ, հայրը հեռու,
Աստված գիտե, թե ուր է նա,
Ոչ մի տեղից լուր չի բերում
Նրանց կարոտ սիրտն հովանա:
Խօսք՝ Լյուդֆիկ Դուրեանի
Երաժշտութիւն՝ Խաչատուր Աւետիսեանի
Կը կատարէ Արաքս Մանսուրեանը
Комментарии
Отправить комментарий