Սեբաստիայի հայկական Սբ. Գևորգ եկեղեցի
Թուրքիայի Սըվազ (Սեբաստիա) նահանգում պատմական հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում, հաղորդում է «Էրմենիհաբերը»։
Կիսավեր եկեղեցին գտնվում է Թուրքական բանակի 5-րդ հետևակային ռազմաուսումնական բրիգադի տարածքում գտնվող հայկական Սբ. Գևորգ եկեղեցին նախատեսվում է վերանորոգել: Այդ մասին «Անադոլու» պետական լրատվական գործակալության թղթակցին հայտնել են Սեբաստիայի (Սիվաս) նահանգապետարանում: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շինության սեփականության իրավունքը հանձնել է արդեն նահանգային ղեկավարությանը։ Ստացված տեղեկության համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի գիտությամբ և նահանգապետ Զուբեիր Քեմելեքի հրահանգով պատմական հայկական եկեղեցին ենթարկվելու է վերանորոգման և օգտագործվելու է մշակութային նշանակությամբ:
Նշյալ եկեղեցու հարևանությամբ գտնվում է հայկական գերեզմանատունը, որն ամեն տարի ունենում է բազմաթիվ հայ այցելուներ: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Նահանգապետարանի աշխատակիցը գովեստի խոսքեր է շռայլել Թուրքիայի հասցեին՝ ասելով, որ պետությունը հոգ է տանում իր հայ քաղաքացիների սրբավայրերի համար և այդ իմաստով եզակի երկրներից մեկն է: Մինչդեռ հարկավոր է հիշեցնել, որ 1914 թվականին օսմանյան գրանցամատյանների համաձայն' Օսմանյան կայսրությունում հայ համայնքին պատկանող 2.538 եկեղեցի և 451 վանք կար: Այսօր դրանց մեծ մասը չկան: Ինչպես Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն էր ահանզագել, 1910 թվականին Թուրքիայի տարածքում 2200 գործող հայկական եկեղեցիներից այսօր մնացել է 45-ը:
В Себастии планируется реконструкция исторической армянской церкви Св. Геворга
tugay_icerisindeki_ermeni_kilisesi_restore_12343453_o
КУЛЬТУРА НОВОСТИ ПОЛИТИКА АВГУСТ 20, 2019
tugay_icerisindeki_ermeni_kilisesi_restore_12343453_o
КУЛЬТУРА НОВОСТИ ПОЛИТИКА АВГУСТ 20, 2019
В турецкой провинции Сивас (Себастия) планируется реконструкция исторической армянской церкви Св. Геворга.
Полуразрушенная церковь находится в районе местной воинской части. Министерство обороны Турции уже передало право собственности на здание властям провинции.
Решение о восстановительных работах было принято в 2016 году. Ожидается, что в ближайшее время будут объявлены тендеры на реставрационные работы церкви.
Комментарии
Отправить комментарий