Վայելում ենք աշունը ․․․․․🍂🍁

Post image
Վայելում ենք աշունը ․․․․․🍂🍁
🍁 Աշուն, ուզում ես մի փոքր լռություն...🍂
Բոլորիդ բարի լույս ...💐Լավ օր անցկացնելու նախադրյալներ եմ մաղթում․․․Թող Ձեզ ամբողջ օրը սպասեն հաճելի անակնկալներ և ժպիտներ։
Գեղեցիկ,... ջերմ և երջանիկ օր բոլորիս․․․! 💖
.Տաք թեյի կամ սուրճի բաժակ, հարմարավետ բազկաթոռ, ծածկոց ու հետաքրքիր գիրք… Էլ ի՞նչ է պետք այս եղանակին: Թեթեւ անձրեւ, որ նայես պատուհանից...սկսես գրել…երազել;
ՏԵՐԵՎԱԹԱՓ
Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ...
Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,
Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ...
Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,
Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։
1909,Հովհաննես Թումանյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...