ԱՇՈՒՆ Է, ՏԵՐԵՒԱԹԱՓ

Post image
Աշուն է, տերեւաթափ: Տերեւները դանդաղ, խշշալով իջնում եւ թաւալւում են գետնին: Աշու՛ն է: Աշուն է, տերեւաթափ:: Եկաւ տարուայ եղանակներից ամենաանկրկնելին ու ամենասպասուածը. սիրում եմ քեզ աշու՛ն, սիրում եմ քո գունը, քո ձեւը, քո դեղնած տերեւների մարմնի ջարդուածքը գետնին թաւալուելուց: Ծառերը զրկւում են իրենց տեսքից՝ տերեւներից, որոնք թափուելով գետնին՝ չորանում են մարդկանց ոտքերի տակ ու անհետանում, կարծես չեն էլ եղել: Սկսուեց սիրահարների սէրը՝ աշնանային այս գեղեցիկ ու հմայիչ եղանակի ներքոյ: Սկսուեց երեխաների աշխատանքը՝ հաւաքել տերեւները, ինչքան շատ, այնքան աւելի լաւ. ես եմ աւելի շատ հաւաքել, ո՛չ, սպասի՛ր, տե՛ս, ես եմ հաւաքել, իմը քոնից աւելի շատ է, եւ այսպէս շարունակ: Սկսւում է գեղեցկադէմ աշնանային եղանակի պայծառացումը՝ աշակերտների հետ միասին: Նրանք էլ քայլելիս տրորում եւ իրար են խառնում, ոմանք էլ՝ դասաւորում գետնի վրա թափուած տերեւները: Ի՜նչ գեղեցիկ է, ի՜նչ հրաշք եղանակ է դրսում, բացի՛ր պատուհանդ, նայի՛ր դրսում կատարուող հրաշքներին, դու էլ ժպտա. աւելի կը գեղեցկանայ եղանակը՝ քեզ հետ միասին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...