Գալուստ Ալոյան-հայ ֆիդայի



Գալուստ Հակոբի Ալոյան (Թորոս Դարվիշ, 1864, Երևան, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 2, 1914, Բայազետ, Աղրըի նահանգ, Թուրքիա), հայ ազգային-ազատագական շարժման գործիչ, ֆիդայի։
Սովորել է Երևանի գիմնազիայում։ Ազգային-ազատագրական գաղափարները ձևավորվել են Րաֆֆու ազդեցությամբ։ Զինագործություն սովորելով Տուլայի, Իժևսկի զինագործարաններում. զինագործական արհեստանոցներ է հիմնել Թիֆլիսում, Երևանում։ Զենքեր է պատրաստել Սարգիս Կուկունյանի խմբի համար։
1895 թվականին մի խումբ զինագործների հետ անցել Է Թավրիզ և աշխատել «Խարիսխ» զինագործարանում։ Մասնակցել է 1897 թվականի Խանասորի արշավանքի նախապատրաստմանը։ Հեղափոխական գործունեության համար բանտարկվել է և պահվել Երևանում։ Ազատվելուց հետո կազմակերպել է ահաբեկչական գործողություններ ցարական գործիչների դեմ (1903)։
Խուսափելով հետապնդումներից՝ անցել է Վասպուրական, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Բայազետ։ Փորձել է անցնել Կովկաս, սակայն ճանապարհին կռվի է բռնվել թուրքական ոստիկանների ու զինվորների հետ և զոհվել։
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհայտ - Հորիզոն, 1914, թիվ 1

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...