Եկեք եւս մեկ անգամ... Սովորենք շնորհակալ լինել Աստծուց. չէ որ այն, ինչ տրվել է մեզ, կարող էր նաև չլինել!! Ապրենք այնպես, որ յուրաքանչյուրը, ով մեզ հետ շփվել է, ափսոսա, որ ժամանակին մեզ իր կողքին չի պահել! Երջանիկ ենք — երբ Աստծուն ավելի շատ շնորհակալություն ենք հայտնում, քան ինչ-որ բան խնդրում! Ինչ էլ որ լինի, վերագնահատելով արժեւորենք կյանքր,քանզի այն Աստծուց տրված մի հրաշք պարգեւ է:Մի գունեղ հեքիաթ է, երբեմն պատրանք է, Երբեմն մի խիստ ու զորեղ դաս է, Երբեմն զղջում,երբեմն ափսոսանք է, Ինչ էլ որ լինի, կյանքը հիասքանչ է…
Сообщения
Сообщения за декабрь, 2018
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Գեղեցիկ մտքեր... ...Հրաշքը, որի գաղտնիքը պարզ է բոլոր արվեստներին և կոչվում է կարճ մի բառով ` մարդ , այսինքն ` ապրում –մտորում և ոչ թե քայլք ու կեցվածք, այսինքն ` ներքին փակագծերի բացում և ոչ թե բազմապատկման աղյուսակ... ******** Նորարար ծնվում են և ոչ թե դառնում: ******* Լինել ապայժմեական նշանակում է լինել անէական: ******* Ժամանակավրեպ լինելը ժամանակավոր լինել է : ******* Բայց ժամանակակից լինելը հավասար չէ ժամանակին կից լինելուն: ******* Չլինել ժամանակից դուրս, բայց լինել ժամանակից վեր... ******* Ով անցյալ ունի` չի կարող հիշողություն չունենալ: ******* Ով պատմություն ունի ` չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, Իսկ կույր աչքով ... մի~շտ երազում... Սևակ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Զոհաբերի՛ր... Զոհաբերի՛ր անվերջ` առանց մնացորդի: Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականության լուսափայլ ժպիտը երեսիդ ... և դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված ... Այդպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը ... Մոռացի՛ր քեզ ... Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սև ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում ... Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան... Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը թշվառի ցավը, քո Աստվածը թշվառի Աստվածը լինի ... Այդպես է պատգամում իմ մարգարեն իր ազատ խոսքը ... Եղի՛ր հպարտ... Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր։ Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց ... Եղի՛ր ազատ... Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր... Եղի՛ր բացարձակ ... Եւ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել... Այսպես է պատգ...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ 🥰 🌲 Թող նոր տարին երազանքների իրականացման տարի լինի բոլորիս համար, միշտ հավատացեք ու երբեք մի հուսահատվեք : Հավատա երազանքիդ, ձգտի, ստեղծի, պայքարի, վայելի: Թող 2019 թվականը լինի միասնության, համերաշխության, մեր երկրի համար խաղաղության, հաղթանակների ու ձեռքբերումների տարի.. ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ Երնե՜կ, թե այս Նոր տարին Վերջ տար հայի ցավերուն․ Չարը կորչեր, ու բարին Բուն դըներ մեր սըրտերուն։ Երնե՜կ, թե այս Նոր տարին Ազատ շընչեր Հայաստան, Եվ շուրջ Մասիս մեր սարին Փայլեին արտ-անդաստան։ Երնե՜կ, թե այս Նոր տարին Ոտքի կանգներ Հայաստան, Եվ կիսաքանդ մեր Կարին Լիներ քաղաք մեր ոստան[1]։ Երնե՜կ, թե այս Նոր տարին Հայ սըրտի մեջ ուժ հոսեր, Ապավինած յուր սըրին, Հայը քյուրդեն չի սարսեր։ Երնե՜կ, թե այս Նոր տարին Հայ ազգ ի մի գումարվեր, Ի գլուխ Կարնո հայ ամրին, Հայի դրոշակ ծածաներ։ Հայե՛ր, երբեք չերկմըտենք, Կըկատարվի այդ ամեն, Եթե իսպառ մենք հանենք Փոքրոգություն մեր սըրտեն։ https://www.youtube.com/watch?v=txXtJBI4Ows
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Սիրելիներ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ : Ցանկանում եմ մտքի սլացք,աներկբա հավատաք ձեր ուժերին ,քանզի մարդ արարածի առջև փակ դռներ չկան: Եղեք նպատակասլաց,ուղղամիտ,ներողամիտ...ու գնահատեք այն ´ ինչ ունեք: Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր… Եթե Նոր Տարին Մեզ երազելու, լա՛վը մաղթելու Ու ցանկանալու առիթ է տալիս, Ապա ուզու՛մ եմ ու շա՜տ եմ ուզում... Ուզում եմ լինի՜ Նոր Տարվա առատ սեղանի նման Շռա՜յլ ու շքե՜ղ մարդկային հոգի, Նոր տարվա քաղցր սեղանի նման Մեղրածոր մի սե՛ր ու սի՛րտ հյուրընկալ, Ուր մարդիկ մտնեն միայն բարությամբ, Ու սիրե՜ն իրար մեծահոգությամբ... Ես՝ ամբողջ տարում, ողջ մարդկությանը, Նոր Տարվա հեքիաթ գիշերի նման Օրե՜ր եմ մաղթում, Թող հեքիաթները անպակաս լինեն Մարդկային հոգուց։ Մարդկային սրտին՝ չարիքից հեռու, Հանգի՜ստ, անխռո՜վ բաբախ եմ մաղթում, Աչքին՝ մաղթում եմ Արցունքի կորուստ ու շողացող հույս, Շուրթերին՝ բարին միշտ ավետելու Առիթ ու պատճառ, Ամեն մի տանը՝ մանկան խենթությամբ Կարկաչուն ծիծաղ։ Բայց ամենի՛ց շատ՝ ուզում եմ բարին Ուզել ու մաղթել այս մի՜ բուռ Հողին, Որի անունը Հայաստա՛ն դրել, Դող...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ա մանոր. Արարչության իրական ժամանակ Ամանորը հոգում ունեցած հեքիաթների արթնացման ժամանակն է: Յուրաքանչյուրիս հոգու խորքում սպասումներ են ծնվում՝ նորի, ապագայի, երազանքների, սիրո… Ամանորի գալու պահին նույնիսկ անիրականը կարող է իրականանալ: Դե ուրեմն՝ չկորցնենք մեր մի քանի վայրկյանը եւ կառուցենք մեր Նոր Տարին որպես կյանքի, հավերժության մանրակերտ: Միաժամանակ Ամանորը անցնող տարվա ձեռքբերումներով ուրախանալու,բացթողումները կշռադատելու,ետ չնայելով նոր նպատակներ ու ցանկություններ ծրագրելու, մեկ անգամ ևս հրաշքների հավատալու,կրկին մանկանալու հնարավորություն է......Լինե՛նք նպատակասլաց, ուժեղ,սկզբունքային,.իրատես ......Լինե՛նք բարի, մեծահոգի և ներողամիտ.......Լինե՛նք ինքներս մեզ հետ, մեզ նման`ամեն մեկս յուրովի , անկրկնելի....ու մի քիչ էլ խե՜նթ.... Ամենաջերմ բարեմաղթանքներս Ամանորյա հեքիաթային շնչով հագեցած գեղատեսիլ իմ Ապարանից:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Երբ կյանքը սուր փշերով Կարյունոտե քո հոգին, Հիշի՛ր, որ սուրբ հուշերով Շղթայված ես դու մեկին։ Երբ մենք հեռու կըլինենք, Երբ կանջատվենք առհավետ, Հիշի՛ր, որ կա սրբազան Հանդիպումի արահետ։ Հիշի՛ր, որ երբ մի անգամ Մահին հաղթեց խնդագին, Էլ չի կարող մոռանալ Ակնթարթն այն մեր հոգին։ Քո խոսքերը սրբազան Չեն խավարիլ խավարում, Շուրջը, շուրջը ամեն ինչ Կերգե անդարձ քո հեռուն։ Դու կըլինես իմ հոդում, Դու ամեն տեղ կըլինես, Որպես քաղցր մի խոկում, Ե՛վ անմարմին, և՛ անտես։ Մեզ ամեն ինչ այս երկրում Հմայում է և խաբում, Բայց կա անհաս մի բերկրում, Հրաշք-անկարծ հանդիպում... Երբ կըլինենք մենք հեռու, Անվերադարձ և օտար, Հիշի՛ր, որ ինձ մի անգամ Հավերժաբար դու գտար... (Վահան Տերյան)
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Арт-терапия, кратко: 1. Устал — рисуй цветы 2. Злой — рисуй линии 3. Болит — лепи 4. Скучно — заполни листок бумаги разными цветами 5. Грустно — рисуй радугу 6. Страшно — плети макраме или делай аппликации из тканей 7. Ощущаешь тревогу — сделай куклу-мотанку 8. Возмущаешься — рвите бумагу на мелкие кусочки 9. Беспокоишься — складывай оригами 10. Напряжен — рисуй узоры 11. Важно вспомнить — рисуй лабиринты 12. Разочарован — сделай копию картины 13. Отчаялся — рисуй дороги 14. Надо что-то понять — нарисуй мандалы 15. Надо быстро восстановить силы — рисуй пейзажи 16. Хочешь понять свои чувства — рисуй автопортрет 17. Важно запомнить состояние — рисуй цветовые пятна 18. Если надо систематизировать мысли — рисуй соты или квадраты 19. Хочешь разобраться в себе и своих желаниях — сделай коллаж 20. Важно сконцентрироваться на мыслях — рисуй точками 21. Для поиска оптимального выхода из ситуации — рисуй волны и круги 22. Чувствуешь, что «застрял» и надо двигаться дальше — рисуй спирал...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՀՀ-100 Դիանա Աբգար Աշխարհի առաջին կին դեսպանը հայ է եղել: Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Հովհաննեսի Աբգարյան` Դիանա Աբգար (օրիորդական ազգանունը՝ Աղաբեկյան (1859-1937): Դիանա Աբգարը 1919-1920 թվականներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը Ծայրագույն Արևելքում (Ճապոնիա), աշխարհում առաջին կին հյուպատոսը։ Հայտնի է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ: Դիանայի մայրը` Զմրուխտը, եղել է գրող եւ թարգմանիչ, հայրը զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ: 1890թ. Անահիտն ամուսնանում է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի հետ եւ մշտական բնակության մեկնում Ճապոնիա` Կոբե քաղաք: Ամուսինը հաջողակ վաճառական էր, զբաղվում էր մետաքսի վաճառքով, տարբեր ապրանքներ էր ներմուծում եւ արտահանում: 1906թ. ամուսնու մահից հետո Դիանան շարունակում է ընտանեկան գործը: Այդ ժամանակահատվածում տեղափոխվում են Ճապոնիայի նավահանգստային քաղաքներից մեկը` Յոկոհամա, որտեղ էլ նրանց գործերը ավելի հաջող ընթացք են ստանում: Շուտով մի մեծ առանձնատուն են գնում, որի դռները բաց էին թե՛ օտարազգի բարձ...
Դանիել Վարուժանի մեծ սիրո պատմությունը
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Жизнь Советской Армении в первой трети ХХ века | Фотохронограф
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՀՀ 100 Երևելի տիկնայք Առաջին հանրապետության կին պատգամավորները Նրանք առաջինն էին՝ ազգային-ազատագրական շարժման նվիրյալ հայուհիները … 1918 – ին եվրոպական երկրների մեծ մասում կանայք ընտրական իրավունք չունեին: Իսկ Հայաստանում 1919 – ին կայացած ընտրությունների արդյունքում հայոց Առաջին հանրապետության խորհրդարան անցած 80 պատգամավորներից 3-ը կին էին: Հայաստանի առաջին հանրապետության կին պատգամավորներն էին. Կատարինե Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը և Վարվառա Սահակյանը: Ցավոք, այսօր քչերը գիտեն նրանց անունները, էլ ավելի քիչ են հայտնի նրանց դժվարին, բայց բոլոր իմաստներով արժանավայել կենսագրության ժլատ փաստերը: Չեն պահպանվել նույնիսկ նրանց լուսանկարները: Ու այդ ամենը խիստ անարդարացի է, քանզի նրանք անձնվեր հայրենասեր էին … Երեքն էլ Հայ Հեղափողական Դաշնակցության անդամ էին: Դեպի քաղաքականություն նրանց գալու սցենարը բնորոշ է հեղափոխական ու հայրենասիրական գաղափարներով տոգորված կանանց, ում համար անձնականը սերտորեն միահյուսված է հասարակականին: Կատարինե Զալյան-Մանուկյանը Հայաստանի ա...