Սիրելիներ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ :
Ցանկանում եմ մտքի սլացք,աներկբա հավատաք ձեր ուժերին ,քանզի մարդ արարածի առջև փակ դռներ չկան: Եղեք նպատակասլաց,ուղղամիտ,ներողամիտ...ու գնահատեք այն ´ ինչ ունեք:
Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր…
Ցանկանում եմ մտքի սլացք,աներկբա հավատաք ձեր ուժերին ,քանզի մարդ արարածի առջև փակ դռներ չկան: Եղեք նպատակասլաց,ուղղամիտ,ներողամիտ...ու գնահատեք այն ´ ինչ ունեք:
Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր…
Եթե Նոր Տարին
Մեզ երազելու, լա՛վը մաղթելու
Ու ցանկանալու առիթ է տալիս,
Ապա ուզու՛մ եմ ու շա՜տ եմ ուզում...
Ուզում եմ լինի՜
Նոր Տարվա առատ սեղանի նման
Շռա՜յլ ու շքե՜ղ մարդկային հոգի,
Նոր տարվա քաղցր սեղանի նման
Մեղրածոր մի սե՛ր ու սի՛րտ հյուրընկալ,
Ուր մարդիկ մտնեն միայն բարությամբ,
Ու սիրե՜ն իրար մեծահոգությամբ...
Մեզ երազելու, լա՛վը մաղթելու
Ու ցանկանալու առիթ է տալիս,
Ապա ուզու՛մ եմ ու շա՜տ եմ ուզում...
Ուզում եմ լինի՜
Նոր Տարվա առատ սեղանի նման
Շռա՜յլ ու շքե՜ղ մարդկային հոգի,
Նոր տարվա քաղցր սեղանի նման
Մեղրածոր մի սե՛ր ու սի՛րտ հյուրընկալ,
Ուր մարդիկ մտնեն միայն բարությամբ,
Ու սիրե՜ն իրար մեծահոգությամբ...
Ես՝ ամբողջ տարում, ողջ մարդկությանը,
Նոր Տարվա հեքիաթ գիշերի նման
Օրե՜ր եմ մաղթում,
Թող հեքիաթները անպակաս լինեն
Մարդկային հոգուց։
Մարդկային սրտին՝ չարիքից հեռու,
Հանգի՜ստ, անխռո՜վ բաբախ եմ մաղթում,
Աչքին՝ մաղթում եմ
Արցունքի կորուստ ու շողացող հույս,
Շուրթերին՝ բարին միշտ ավետելու
Առիթ ու պատճառ,
Ամեն մի տանը՝ մանկան խենթությամբ
Կարկաչուն ծիծաղ։
Նոր Տարվա հեքիաթ գիշերի նման
Օրե՜ր եմ մաղթում,
Թող հեքիաթները անպակաս լինեն
Մարդկային հոգուց։
Մարդկային սրտին՝ չարիքից հեռու,
Հանգի՜ստ, անխռո՜վ բաբախ եմ մաղթում,
Աչքին՝ մաղթում եմ
Արցունքի կորուստ ու շողացող հույս,
Շուրթերին՝ բարին միշտ ավետելու
Առիթ ու պատճառ,
Ամեն մի տանը՝ մանկան խենթությամբ
Կարկաչուն ծիծաղ։
Բայց ամենի՛ց շատ՝ ուզում եմ բարին
Ուզել ու մաղթել այս մի՜ բուռ Հողին,
Որի անունը Հայաստա՛ն դրել,
Դողում ենք վրան մոր պես կարևեր.
Ամու՛ր մնա , Հո՛ղ, անառի՛կ, մաքու՛ր,
Քե՛զ՝ Տարում այս Նոր,
Կապույտ ու խաղաղ երկի՛նք եմ մաղթում,
Անառի՛կ սահման ու հպա՛րտ զինվոր....
Լիլիթ Աղասյան
Ուզել ու մաղթել այս մի՜ բուռ Հողին,
Որի անունը Հայաստա՛ն դրել,
Դողում ենք վրան մոր պես կարևեր.
Ամու՛ր մնա , Հո՛ղ, անառի՛կ, մաքու՛ր,
Քե՛զ՝ Տարում այս Նոր,
Կապույտ ու խաղաղ երկի՛նք եմ մաղթում,
Անառի՛կ սահման ու հպա՛րտ զինվոր....
Լիլիթ Աղասյան
Комментарии
Отправить комментарий