ԵՐԱԶԻ ՄԸ ՄԵՋ
Երազի մը մեջ ձայն մ’ ըսավ ինծի.
«Կուզե՞ս քեզ տանիմ այն աշխարհն աղվոր,
Ուր սիրտն է անվիշտ, վարդն առանց փուշի,
Ուր կյանքն անվախճան տոն մ’ է լուսավոր.
Արևն հոն երբեք մարը չի մտներ,
Ու մահն այնտեղ ոտք երբեք չի կոխեր»:
Եվ ես պատասխան տվի այդ ձայնին.
«Չէ՛, իմ տառապանքս ես կնախընտրեմ,
Ինչպե՞ս ապրիլ կյանքն երբ Անծանոթին
Տենդն ամեն վայրկյան չի ցցվիր մեր դեմ.
Թող միշտ պայքարիմ, երազեմ, հուսամ.
Թող որ իմ անվերջ իղձովս արբենամ»:
ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...