Վահան Տերյան – Գինով եմ
Գինով եմ, գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ, լեզվանի.
Օրորիր մեզ պանդոկ կարուսել,
Օրորիր, օրորիր մեզ գինի։
Պոետ մի անտեր ու անտուն
Գիտեմ ես կորա՛ծ եմ, կորա՜ծ.
Բայց դեռ երգն իմ երգում է տենդում
Օ, երա՜զ է, երա՜զ ու երա՜զ…
Ինչ քաղցր է նստել այստեղ,
Ու ժպտալ քո խոսքին սեթևեթ…
Իսկ ներսում իմ, ներսում մի ասեղ
Ասեղում է՝ ննջե՜լ առհավետ…
Պարում են, երգում, վետերում,
Սահում են եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Ու ժպտաս՝ «հանգա՜վ ի տեր»…
ՏԵՐՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ
Ես չեմ կարող դավաճանել զգացմունքներիս, նույնիսկ, երբ հակառակ կողմը դավաճանում է դրանց. այդպես եմ ես։ Նորով տարվելով, ես անցյալի հետ անխզելիորեն ամու եմ կապված և, ըստ երևույթին «դավաճանելով`հավատարիմ եմ» այն ամենին, ինչին երբևէ սիրտ եմ տվել։ Հաճախ դրա համար ինձ թեթևամիտ են համարում, բայց դա ճիշտ չէ… Իմ սիրտը բաց է մարդկանց համար, բայց ամեն մեկը չի մտնի այնտեղ, ինչպես կարող է թվալ… Շատերի առաջ նա շրխկոցով փակվում է նույնքան անսպասելի ու ամուր, ինչպես քաղցրաբար բաց էր քիչ առաջ, մինչ այն, երբ զգացի, որ այս մեկն արժանի չէ…
Ա. Միսկարյանին, 1915թ.
Տերյանը պատմում էր իր զգացմունքների մասին։ Ասում էր, որ չի կարող դավաճանել իր զգացմունքները, եթե անգամ հակառակ կողմը դավաճանի դրանց։ Նաև ասում էր, որ իր սիրտը բոլորի առջև բաց է, բայց մարդիկ կան, որոնց առաջ կարող է հեշտությամբ փակվել իր սիրտը։
Բանաստեղծությունը նվիրված է Անահիտ Շահիջանյանին…Գեղեցկուհի Անահիտը առանց վարանելու, հետևելով սրտի ձայնին( այդ ժամանակ նա կրծքի տակ կրում էր Տերյանի զավակին՝ Նվարդ Տերյանին, որը ծնվեց հոր մահից չորս ամիս անց) , գնաց Տերյանի հետ… Այն դեպքում, երբ Տերյանը չէր խոստանում «ո՛չ երանություն ,ո՛չ դրախտ»…
Գինով եմ ,գինով եմ ես էլ…(Տերյանի վերջին բանաստեղծությունը…)
Չէ ,Տերյանը գինուց չէր հարբած …սիրուց էր արբած …նրանք միասին են …մեկնում են Սամարա, մեկնում են մենակ, .իրար հետ, հեռու մարդկանցից, նրանց դատապարտող հայացքներից, հարցերից …
Ո՛չ , Տերյանը թաքուն չէր հեռանում Սուսաննայից …նրանց ընտանեկան կյանքը կործանվեց Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ..
(1921թ Սուսաննան դառնում է Ալեքսանդր Մյասնիկյանի կինը…)

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...