Դու միայն ժպտա🎂💝🙏
Ծնունդդ շնորհավոր Մայր իմ...Դու միայն ժպտա ու առողջ եղիր ...
Մայրը մեծ` տարիքի առումով, կամ էլ փոքր լինո՞ւմ է։Մայրը մայր է բոլոր տարիքներում, և երեխան էլ երեխա է` թեկուզ հարյուր տարեկանում։
Մոր տառապանքը, առհասարակ, այն տառապանքը չէ, որ մարդը, ուզած-չուզած, քաշում է մարմնավորների աշխարհում, մոր տառապանքը սուրբ է և մոր սրտի մեջ է։ Ոչ ոք, բացի Աստծուց, որի հայացքը ո՛չ մարդու դեմքին է, ո՛չ դիրքին, ո՛չ հասակին, ո՛չ դավանանքին, ո՛չ ազգային պատկանելությանը։ Աստված նայում է մարդու սրտին։ Մոր տառապանք-սերը, ուրեմն իր խոսքով ու լայնքով, հայտնի է միմիայն Աստծուն։
Հազար տարի էլ ապրելու լինես, եղբայրը մնալու է եղբայր, քույրը` քույր, հայրը` հայր, մայրը` մայր։ Եվ ինչպես որ հույսի, հավատի, սիրո մեջ մեծը սերն է, այդպես էլ հարազատության մեջ մեծը մայրն է։ Մայրը մարդու համար, մարդու մեջ թե՛ միս-արյուն-մարմին է, թե՛ միտք-բանականություն է և թե՛ զգացմունք ու սեր։ Ծնվող երեխայի ճիչը, որ առաջին արձագանք-ձայնն է, մայրը լսելու է, մոր ուրախությունը սկսվելու է հավիտենական այդ լացի միջոցով։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...