Մուրադ-Ռափայելյան վարժարան։
19-րդ դար, Վենետիկ
1834 թվականին Հնդկաստանի երկու հայ մեծահարուստ վաճառականներ` Ռաֆայելի և նրա փեսա Մուրադի կտակի համաձայն, Իտալիայի Պադովա քաղաքում հիմնեցին Մուրադի անունով Մուրադյան վարժարան, իսկ 1836 թվականին Վենետիկի պալատում՝ Ռաֆայելյան վարժարանը, որը 1850 թվականին փոխադրվում է ավելի ընդարձակ պարտեզներ ունեցող պալատը:

Խուսափելով Իտալիայում տիրող Ավստրիական կայսրության ճնշումներից` Մուրադյան վարժարանը շուտով տեղափոխվում է Փարիզ, որտեղ մնում է մինչև 1870թ.: Ֆրանս-պրուսական պատերազմի հետևանքով վարժարանը դարձյալ տեղափոխվում է Իտալիա` Վենետիկ և, միանալով Ռաֆայելյան վարժարանին, ստանում է Մուրադ-Ռաֆայելյան վարժարան անվանումը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փակվել է, վերաբացվել 1950 թվականին:
Ներկայումս վարժարանը չի գործում։
Մուրադ-Ռաֆայէլեան վարժարանի հանդիսութիւնների դահլիճը (Վենետիկ, ներկայ տեսքը)։
Ներկայումս վարժարանը չի գործում։
Մուրադ-Ռաֆայէլեան վարժարանի հանդիսութիւնների դահլիճը (Վենետիկ, ներկայ տեսքը)։
Комментарии
Отправить комментарий