ՊՌՈՇՅԱՆՆԵՐԻ ՏՈՀՄԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆ!!
ՆՐԱ ՊԱՏՄԱԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈԻԾՈԻԹՅՈԻՆԸ
Հին հայկական ֆեոդալական տոհմերի մի մասի հերալդիկ
նշաններ,, ' նույնիսկ ճշտված չեն, ստույգ հայտնի են միայն XII—XIV դդ.
մի քանի ազդեցիկ տների զինանշաններ (Պռոշյանների, Դսեղի Մամիկոնյանների, Վաչուտյանների), որոնք պահպանվել են տոհմական պաշտամունքային կառույցներում, ձեռագրերում և այլուր։
Գրավոր սկղրնաղբյուրներր, ցավոք, շատ քիլ տեղեկություններ են հաղորդում հայկական հերա/դիկ նշանների մասին, մեր պատմիչներր չեն տվել նշանների նկարագրությունը (բացառություն է կազմում, թերևս, Փավստոս Բոլզանդի հակիրճ հաղորդումր Մամիկոնյանների զինանշանի մասին)։ Նրանք հաճախ նշում են դրանց (հայերի մոտ րնդունված արտահայտությամբ՝ «նշանակներիս) առկայությունը միայն։ Այո վկայությունները պարզորոշ հաստատում են, որ ինչպես մյուս երկրներում,այնպես էլ Հայաստանում, ֆեոդալական
տոհմերը կամ նրանց առանձին տներր ունեցեք են սեփական զինանշաններ,
դրոշներ և ՛ա՛յլ տարբերիչ նշաններ։ Այդ տեսակետից առանձնապես
արժեքավոր են IX—X դդ. պատմիչ Թովմա Արծրունու տեղեկությունները։
Հիմնականում պահպանվեք են X—XIII դդ• կառուցած
Հուշարձաններում։ ՛Սրանցում կարևոր տեղ ունի Գեղարդա վանքը, որի կառայցներից մեկում պահպանվե/ Է Պռոշյան տոհմի զինանշանը (գերբը)։
XII դարի վերջում—XIII դարում Պռոշյանները Հայաստանի ամենաազդեցիկ ֆեոդալական տներից Էին (որոշ ժամանակ երկրորդը աքայատններից հետո ե մեծ դեր Էին կատարում երկրի քաղաքական ու մշակութային կյանքում:
Գեղարդը նրանք գնել Էին Զաքաարյաններից, իսկ 1283 թ. Պռոշ իշխանը կառուցել Էր ժայռակոփ եկեղեցի, որի գավիթը ծառայել Է որպես տոհմական դամբարան։ Այստեղ Էլ քանդակվել Է Պռոշյանների զինանշանը։ Մեծ
Է այդ նշանի արվեստագիտական և պատմաաղբյոլրագիտական արժեքը։
Որոշակիորեն օգնում Է Պռոշյանների պատմության մի քանի կարևոր հարցեըը,այդ թվում նրանց ծագումնաբանությունը պարզաբանելուն։
Պատմական օժանդակ գիտությունների և դրանց օգնությամբ եզրակացրել ենք, որ Պռոշյանները ոչ թե առանձին ֆեոդալական տոհմ Էին,
այլ Մամիկոնյանների Տաշիրի տոհմաճյուղից։
Կոմպոզիցիան բարդ կառուցվածք ունի, այն բաղկացած Է երեք բաղադրիչներից։
Կենտրոնում զետեղված Է արծիվ, որը ճանկերում բռնել ՛Է
ինչ-որ կենդանի (Հավանաբար գառնուկ)։ Դա գլխավոր տարն Է։ Արծվի երկու կողմերում տեղավորված են առյուծներ, որոնք միմյանց Հետ կապված
են շղթայով։ Դա կոմպոզիցիայի երկրորդ բաղադրիչն Է։ Վերջապես, երրորդ տարրը ցուլի գլուխն Է, որը տեղադրված Է քանդակի վերնամասում։
Ոչ մի կասկած չկա, որ նկարագրված քանդակը Հանդիսանում Է Պռոշյանների զինանշանը։ Սակայն նրա կոմպոզիցիան ունի իր կրկնօրինակը մեկ այլ ֆեոդալական տոհմի Հերալդիկ նշանում։ Նկատի ունենք XII—XIV դդ.Տաշիր գավառի տերեր Մ ամիկոնյանների զինանշանը, որը (երկու տարբերակով) առկա Է Դսեղ գյուղի միջնադարյան Հուշարձաններում։Դսեղը Մամիկոնյանների իշխանության քաղաքական կենտրոնն Էր, նրանց «տէրիս նստավայրը, այնտեղ էլ գտնվում էր եկեղեցական թեմի գլխավոր վանքը՝ Բարձրաքաշի Ս. Գրիգորը։ Վանքը հիմնվել է 1221 թ. (Աստվածածին եկեղեցի), 1259 թ. կառուցվել է գավիթը, որի հարավային պատի արտաքին կողմից քանդակված է Մամիկոնյանների զինանշանը՝երկգլխանի արծիվը, ճանկերում կենդանի, իսկ նրա ներքևում՝ գիրք է ։ Քանի որ Գեղարդի քարակոփ եկեղեցին կառուցվել է ավելի ուշ,ուրեմն Պռոշյանների զինանշանի կոմպոզիցիան արդեն հայտնի էր այդ տոհմի հերալդիկ նշանից։Բայց նշված հերալդիկ նշանը Դսեղում հանդիպում է ավելի վաղ ժամանակաշրջանից։
Մամիկոնյանների գերբը իր երկու տարբերակներով ունի խոր պատմական արմատներ, Արծիվը Մամիկոնյանների զինանշանն Էր դեռևս ТТ դարում, այդ մասին վկայում Է Փավստոս Բոլզանդը։ Մամիկոնյանների մասին
պատմիչը գրում Է. «Աղանազգիք աղանադրօշք արծոլանշանք, վարժնականիշք աներկիւղք քաջասիրտք. ..
Այդ նույն հատվածը պարունակում Է նաև X դարի մատենագիր Մեսրոպ երեցի աշխատությունը։ Մեսրոպի երկերում գրված Է. Աղեղնաձիգք, արծունեաանք, աղեղնադրօշքն։ Հիմնվելով Փավստոսի վկայության վրա, Հացունին վերականգնում է Մամիկոնյանների դրոշի պատկերը՝ ճանկերի մեջ աղեղ բռնած արծիվ;Փավստոս Բոլզանդի մեջբերած հաղորդումը ցույց է տալիս, որ նրանց կոմպոզիցիայի ակունքները հասնում են մինչև IV
դարը։ Սակայն ժամանակի ընթացքում կոմպոզիցիան կրել է որոշակի
փոփոխություն՝ աղեղը փոխարինվել է կենդանու, իսկ VII դարից՝ արծվի
պատկերով, որը ճանկող է։
Ժամանակագրական կարգով հաջորդ (մեզ այժմ հայտնի) հուշարձանը,որը ունի ճանկող արծվի քանդակ, Անիի պալատական եկեղեցին Է նրա երկու հարթ որմնասյուների վրա քանդակված են արծիվներ՝ ճանկերում
կենդանի բռնածՆ.Մառը այս եկեղեցին թվագրում Է նախաբագրատոլնյաց շրջանով, երբ Շիրակն ու Անին պատկանում Էին Կամսարականներին։
Սակայն ի՞նչ պատճառով Կամսարականների եկեղեցում պետք Է քանդակվեր Մամիկոնյանների հերալդիկ նշանը, առայժմ մնում Է անհասկանալի,
գուցե դրանում դրսևորվել են Կամսարականների և Մամիկոնյանների սերտ կապերը։
Մամիկոնյանների զինանշանի կոմպոզիցիան անցել Է Պռոշյաններին, դա պարզ երևում Է երկու տոհմերի վանական կառույցների հերալդիկ նշաններից;Սակայն Պռոշյանների մոտ հորինվածքը մասնակի փոփոխություն Է կրել՝ ավելացվել Է ցուլի գլուխը, իսկ առյուծները միմյանց հետ կապվել են շղթայով.Պռոշյանների զինանշանը հանդիպում Է նրանց իշխանության սահմաններում կառուցված շատ վանքերում և այլ շինություններում (օր.՝ Բանահատի վանք, Գոմեր գյուղի մատուռ, Կեչաոիսի վանք, Ւանաաի եկեղեցի,Մարաթուս գյուղի եկեղեցի ե այլուր) Հաճախ առկա է միայն
զինանշանի գլխավոր տարրը՝ ճանկող արծիվը։
Կոմպոզիցիայի երեք տարրերը առկա են Մարաթուս գյուղի եկեղեցում
(ՀՍՍ Հ Ազիզբեկովի շրշան), որը այժմ կիստվեր է ։ Եկեղեցին կառուցվեւ է ՚
XIII—XIV դդ. սահմանագլխին (կա 1308 թ. արձանագրություն), արևերան
պատին բարձրաքանդակ հերալդիկ նշան է եղե/՝ ճանկող արծիվ (կենտրոնում),ցուլի գլուխ (ձախից) և առյուծի դունչ (աջից)։
Նու յն շրջանի Գոմեր դյուզում գտնվում է մատուռ, որը ունի 1263 թ.
արձանագրություն։ Սրանից հայտնի է, որ մատուռր կառուցվեւ է Պոոշ իշխանի օրոք, կառուցողներն են Մխիթարն ու նրա կին Արևիկը։ Մատուռին
կից նրանք կանգնեցրել են մեծ խաչքար, որր միաժամանակ մատուռի արևմտյան պատն է հանդիսանում։ Խաչի տակի մասում քանդակված են ցուլ
և առյուծ, իսկ մատուռի ճակատին՝ ճանկող արծիվ։ Շղթայակապ առյուծներ պատկերված են Գլաձորում 1318 թ, գրած մի ձեռագրում15, իսկ Գլաձորը Պռոշյանների իշխանության մշակութային կենտրոններից,մեկն էր։
Այսպիսով, Մ ամիկոնյանների և Պռոշյանների զինանշանի ընդհանուր
բաղադրամասերն են ճանկող արծիվը և առյուծները։ Առյուծները կռմպոզիցիայի լրացուցիչ ֆիգուրներ են։
Պռոշյան-Մամիկոնյան զինանշանում պաշտպաններն են առյուծներր։ Ցուլի գլուխը ավելի է ուժեղացնում նշանի տպավորությունը, մեր կարմիրով
Պռոշյանները Գեղարդում օգտագործել են Կամսարականների նշանը, որպեսզի ավե[ի ընդգծվի նշանի ընդհանուր արտահայտլականությունր։
Ցուլի բերանում օղակ է, որին և միանում է երկու առյուծներին շաղկապոդ
շղթանւ Նման օղակ կա նաև Աղթամարի քանդակներից մեկում՝ այն բերանում են պահում երկու արծիվներ։ Հ. Օրրելու կարծիքով, դա Արծրունիների զինանշանն Է,իսկ օղակը իշխանի տիրության խորհրդանշան Է
Միանգամայն հավանական է, որ նույն ֆունկցիան կատարում է օղակը Պռոշյանների զինանշանում, իսկ շղթան միմյանց է կապում կոմպոզիցիայի բոլոր տարրերը։
Այսպիսով, Պռոշյանների զինանշանը, որը ստեղծվել է XIII դարի երկրորդ
կեսին, երբ այդ տոհմը արդեն մեծ ազդեցությոմւ ուներ երկրռւմ, հին
հայկական հերալդիկ նշանների յուրատեսակ «հավաքորդս է։
Ն. Մառը նշում է, որ հերալդիկ նշանների համար առյուծները կամ արծիվները օգտագործվում էին հին, նույնիսկ տոհմատիրական Հայաստանում։
Այդ դարաշրջանների համար դժվար է գտնել գրավոր վկայություններ։ Հենց
այդ առում ով էլ XIII—XIV դդ. հերալդիկ նշանները մեծ պատմամշակութային արժեք են ներկայացնում, որովհետև նրանցում հաճախ օգտագործվել են ավելի վաղ շրջանի՝4-8րդ իշխող հայկական ֆեոդալական տների գերբերի տարբեր բաղադրամասերը:

Պռոշեան իշխանական տան զինանշանը (Թանադէ վանք, Ս. Ստեփաննոս եկեղեցի)։
Լուսանկարը՝ Զաւէն Սարգսեանի։
Լուսանկարը՝ Զաւէն Սարգսեանի։
Պռոշյանների տոհմական զինանշանը...
13-րդ դար, Այրիվանք:
Գեղարդ, Կոտայք, Հայաստան:
13-րդ դար, Այրիվանք:
Գեղարդ, Կոտայք, Հայաստան:
Комментарии
Отправить комментарий