ՄՈՆԹԵ. Ապացուցված է, որ գրագիտությունն ավելացնում է հրացանի օգտագործման ճշգրտությունը
-Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր...իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է:
-Զինվորը զինվոր է երբ ունի պետական մտածողություն
-Իրական անկախության կարելի է հասնել միայն ու միայն տնտեսական անկախության միջոցով
-Մարդկային արժեքների գնահատման լավագույն տարբերակը ինքնահարգանքն է
Հուշեր
Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։
- Էլի խմո՞ւմ եք, – մոտենալով հավաքված զինվորներին՝ հարցնում է Ավոն։
- Դե, հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ, երբ սեղան են նստել, թթի օղին անպակաս է եղել։
- Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Ես անգամ պետք է խմենք վերջում ազգովի, ես ել ձեզ հետ միասին, - ասումն է Ավոն:
*
Մի քանի զինվոր, քեֆները լավ Ավոյին տեսնելով, փորձում են ճանապարհը շեղել։ Ավոն, նկատելով նրանց, կանչում է ու ժպիտով հարցնում.
- Քեֆներդ մարխո՞շ է, հա՞։
Ապա շրջվելով կանչում է ուստա Սուրենին (ուստա Սուրենը տարիքն առած ղարաբաղցի էր, պահեստապետը։
Պատժվողներն իրենց պատիժը կրում էին նրա պահեստում)։
- Ուստա Սուրեն, ասոնց ձգե նկուղը, դուռն էլ ամուր կողպե։
Քիչ հետո սկսվում է թուրքերի հարձակումը։ Զգացվում է «կալանավորվածների» կարիքը։ Մոնթեն նորից ձայն է տալիս.
- Ուստա Սուրեն, նկուղի դուռը բաց։
Մարտից հետո, երբ վերադառնում են զորանոց, Մոնթեն կանչում է տղաներին և պատվիրում ուստա Սուրենին, որ հինգին էլ «պարգևատրի» մեկ ւոուփ ծխախոտով (այն օրերին օրը 6 հատիկ էր սահմանված), ապա ավելացնում է.
- Պարգևատրելեն ետքը նորեն ձգե նկուղը։
Տղաները ծիծաղելով ստանում են «պարգևը» և իջնում նկուղ։
*
- Երբ մարտն ավարտվում էր մեր հաղթանակով,– պատմում է Թամարան,– բարձր տրամադրությամբ Մոնթեն անսպասելի մեկ էլ դիմում էր ինձ. «Կինը պետք է ամուսնանա, երեխաներ ծնի, օջախը վառ պահի, որ հայ տղամարդու թիկունքը ամուր լինի, թե չէ ի՞նչ գործ ունես պատերազմի հետ»։ Իսկ երբ օրհասական պահեր էին լինում, նորից դիմում էր ինձ. «Ապրես, Թամարա աքի, ազգի պաշտպանությունը կին-տղամարդ չի ճանաչում։ Թեկուզ մահակով` պետք է մեր երկիրը պահենք»։
*
Քելաբաջարի գրավումից հետո տղաները պարգևատրվում են 3000 - ական ռուբլով: Այդ օրը դիրքում գտնվող տղաներից մեկը, մի եղնիկ նկատելով, կրակում է ու վրիպում: Լուրը հասնում է Մոնթեին: Իր մոտ կանչելով ձախողակ «որսորդին» ասում է.
- Լսած եմ, պետական փանփուշտով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել:
- Հրամանատար, Քելբաջարից այնքան փանփուշտ, զինամթերք ենք վերցրել. որ մի կրակոցն ի՞նչ է:
-Զինվորը` զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փանփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք:
*

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...