ՀԱՅ ՖԻԴԱՅԻՆԵՐ —Արաբո
Արաբո՜, Արաբո՜, ֆիդայության կրակե շապիկ է։ Հազար ընտրյալներից մեկին է վիճակված այդ շապիկը հագնել, եւ դու առաջին ընտրյալն էիր Մշո դաշտում, որ այդ շապիկը հագար…
Արաբո (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան, 1863 — 1893), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ականներին)։
Արաբոն Սասունում հայդուկային շարժման ռահվիրան էր, ժողովրդական վրիժառուների անդրանիկ խմբի կազմակերպողն ու ղեկավարը: Նրա իսկական անունը Առաքել էր:
Ծնվել է Բիթլիսի նահանգի Բռնաշենի Կուռթեր գյուղում 1863 թվականին: Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրոցում: Փայլուն ընդունակությունների տեր էր: Նրան սպասում էր կրոնական ծառայությունը, բայց Արաբոն ընտրեց կյանքի այլ ուղի՝ ժողովրդի պատվի, իրավունքների ու ազատագրության համար պայքարի ծանր, փշոտ ու վտանգներով լեցուն ուղին: Նա հրաժարվեց կրոնական կոչումներից, հեռացավ վանքից ու վերցրեց պադուխտի ցուպը: Գնաց Հալեպ, մշակ դարձավ, վաստակած գումարով հրացան գնեց և վերադառնալով Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ, որի կազմում էին Ալիզռնանցի Լևոնը, Գոմերցի Հովիկը, Գալշոյի Մանուկը, Բերդակի Ներսոն, Մխո Շահենը, Ղարսեցի Հակեն, Գևորգ Չավուշը, որը կռվում էր քրդական աշիրեթների ու թուրքական ճնշողների դեմ:
Արաբոյի հայդուկային խմբի գործողությունների մեթոդն էր՝ արագ, հանկարծակի ու աներևույթ: Նա անընդհատ կռիվների մեջ էր: Ժամանակակիցներն ասում էին. «Առավոտյան Արաբոյին կարելի էր հանդիպել Մուշ քաղաքի մոտակայքում, իսկ երեկոյան նա արդեն Մարաթուկի գագաթին էր»:
Արաբոն փխրուն հոգի ուներ, բայց անխնա էր թշնամու և նամանավանդ, դավաճանների հանդեպ:
Նա գործողություններ է ծավալել Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ։ 1882-ին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա բանտարկության, սակայն փախել է բանտից, շարունակել իր գործունեությունը։ 1889-ից սկսած՝ այցելել է Կովկաս, 1892-ին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին։ 1893 թվականի գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Արաբոն 16 հոգանոց լավ զինված խմբով Կարսի մարզից անցնում է ռուս-թուրքական սահմանը` ուղղություն վերցնելով Խնուս-Մուշ: Ճանապարհին` Ղոզլուի սարերի մեջ քրդերի հետ կռվի ժամանակ սպանվում է Արաբոյի զինակից Ալիզռնանցի Լևոնը: Արաբոն իր հետ վերցնելով իր ընկերներից հինգ հոգի, քրդի տարազով շարունակում է ճանապարհը դեպի Մուշ, բայց Գյալառաշի(Սև բերդ) ձորում` Մուշի և Խնուսի միջև, դարձյալ բախվում է քրդերի հետ: Կռվում սպանվում են Արաբոյի զինակիցներ Բուլղարը, խնուսցի Մելքոնը, մշեցի Ավոն և Մարտոն: Արաբոն և ախալցխացի Վարդանը մեծ քաջություն են դրսևորում, բայց նրանց բոլոր ջանքերը` ճեղքելու թշնամու օղակն ու հասնելու հանդիպակաց լեռները` անցնում են ապարդյուն: Արաբոն և Վարդանը նույնպես զոհվում են այդ կռվում:
Արաբոյին են պատկանում հետևյալ խոսքերը.
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա և ուժ ունենա մինչև Շամ քշելու եկվոր անօրեններին»:
ԱՐԱԲՈ
Արաբոն ընկել էր կռվում քաջարի,
Գնանք հայեր, գնանք ընդեմ թուրքերի,
Մարութա լեռներում առյուծն էր ընկել,
Վրեժը մեր սրտում կռվենք թուրքի դեմ:
Կրկ.
Արաբո,Արաբո քաջ ֆիդայապետ,
Գնանաք հայեր, գնանք կռվենք թուրքի դեմ:
Արցունքոտ աչքերով կռվում են տղերք,
Շուն թուրքերու սրտում խրում են սրեր
ընկավ ազգի հերոս քաջ ֆիդայապետ,
Վրեժը մեր սրտում կռվենք թուրքի դեմ:
Կրկ.
Արաբո,Արաբո քաջ ֆիդայապետ,
Գնանաք հայեր, գնանք կռվենք թուրքի դեմ:
Հայոց սեգ լեռներում առյւծն էր ընկել,
Էլ չի լսվում երգը, հայդուկի պարը,
Ֆիդայու աչքերում արցունքն էր սառել,
Անվախ Արաբոյի արյունն էր հեղվել:
Կրկ.
Արաբո,Արաբո քաջ ֆիդայապետ,
Գնանաք հայեր, գնանք կռվենք թուրքի դեմ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...