Ալմաստե գահը
1660թ. առևտրական բանակցություններ վարելու նպատակով Իրանի Սպահան քաղաքից Մոսկվա է գնում Զաքար Սահրատյան անունով մի վաճառական։ Նա ցար Ալեքսեյ Միխայլովիչին է նվիրում մի թանկագին գահ, որը պատրաստել էին Նոր Ջուղայի հայ վարպետները։ Այն պատրաստված էր սոսու և հաճարենու փայտից՝ պատված սև թավիշով, կարմիր մետաքսով ու դեղին կերպասով, ընդելուզված տարբեր չափերի 897 ալմաստներով, 1298 մարգարիտներով, 1830 նիշապուրի փիրուզևերով եւ այլ թանկարժեք քարերով, ոսկով ու արծաթով։ Ալեքսեյ Միխայլովիչը Զաքար Սահրատյանին խնդրում է, որ Մոսկվա ուղարկի հայ ոսկերիչների, արծաթագործների, թանկագին քարեր հղկողների ու նկարիչների։ «Ալմաստե գահը» այժմ պահվում է Մոսկվայում՝ Կրեմլի Զինապալատում: Այն աշխարհի ամենաթանկարժեք գահերից մեկն է եւ մասնագետները դրա արժեքը գնահատում են շուրջ մեկ միլիարդ դոլար:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...