Ամուսնական պայմանագիր, Լւով (Ուկրաինայ) 1643
Ամուսնական պայմանագիր, Լւով 1643 (հայատառ ղփչաղերէն, Վիեննայի Մխիթարեան մատենադարան, ձեռ. 447 թ3
Հայ-ղփչաղերեն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-ղփչաղերեն, թյուրքական լեզվաընտանիքի ղփչաղա-պոլովական ենթախմբի լեզու, որով խոսում էին Հայ առաքելական եկեղեցու հետևորդ ղփչաղալեզու հայերը։ Հայ-ղփչաղերեն լեզվի կրողները իրենց անմիջապես անվանում էին էրմենիլեր (ինչը նշանակում է «հայեր»), իսկ լեզուն երեք ձևով՝ ղփչաղ (այսինքն «չփչաղերեն»), բիզիմ տիլ («մեր լեզուն», ի տարբերություն հայերենի) և 'թաթարչա («թաթարերեն»):
Պատմություն
Հայ-ղփչաղերեն լեզուն հայտնի է Հայ առաքելական եկեղեցու հավատքը դավանող ղփչաղալեզու հայերի գրային հուշարձաններով, որոնք բնակվում էին մեծ գաղութներով Կամենեց-Պոդոլսկիում, Լվովում, Լուցկում, Մոգիլյով-Պոդոլսկիում, Սուչավայում, Սերետում, Զամոսցում, Յասիում, Բելգորոդ-Դնեստրովսկիում և ներկայիս Ուկրաինայի, Լեհաստանի, Ռումինիայի, Մոլդովայի տարածքներում գտնվող այլ քաղաքներում, որտեղ այդ հայերը տեղափոխվել էին Ղրիմից (հիմնականում Կաֆայից) և, հնարավոր է, որ Հայաստանից մոնղոլական արշավանքից հետո[1]: Վիմագրական հուշարձանները վկայում են նաև նրա մասին, որ 12-13-րդ դարերում Հայաստանի տարածքում ապրում էին Հայ առաքելական եկեղեցու դավանանքը ընդունած ղփչաղներ։ 12-13-րդ դարերում կառուցված Հառիճավանքի համալիրի տաճարներից մեկը կրում է «Ղփչաղավանք» անվանումը:
Գիր
Աղոթքներ Փարիզի Ազգային Գրադարանում պապանվող ձեռագրից
Հայ-ղփչաղերենում օգտագործվում էր հայկական գրային համակարգ՝ բոլորագիր (ուղիղ հորիզոնական և ուղղաձիգ տարրերով կլոր մեծատառերի և շեղատառ փոքրատառերի օգտագործումով) և առավելապես՝ նոտրագիր՝ շեղատառ արագագիր կլորացված տարրերի օգտագործումով)։
Օրինակ տեքստից՝
Aquote1.png Köp χïyïn bilä čïχardïχ χïpčaχ tilinä ermeni Saγmosnu, yamanlama±ïz, zera χudrätimiz bunča edi, artïχïn K‘risdos tügällägäy (Վենետիկ, 359: 124) Aquote2.png
Թարգմանությունը՝
Aquote1.png Մեծ տանջանքներով թարգմանեցինք մենք հայոց Սաղմոսագիրքը ղփչաղերեն, չվատաբանեք, չէ որ մեր ուժերը միայն սրան հերիքեց, իսկ ավելին թող լրացնի Քրիստոսը։ Aquote2.png
Երևանի Մաշտոցի անվան Հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտում, որը ձեռագրերի և հնատիպ գրքերի աշխարհի խոշորագույն պահոցներից մեկն է, կան նաև հայատառ ղփչաղերեն ձեռագրեր: Դրանք մեծաթիվ չեն և ներկայացնում են կրոնական ու կրոնաիրավական ոլորտները: Այս ձեռագրերի առանձնահատկությունն այն է, որ սրանք մեսրոպատառ են, բայց ղփչաղերեն (թյուրքերեն): «Մատենադարանում պահվող ձեռագրերի մեծ մասը ստեղծվել է Լվովի, Ուկրաինայի և Հարավային Ռուսաստանի տարածքում հայ մարդկանց ձեռքով: Սրանք հայկական ձեռագրեր են, հայկական մշակույթի հուշարձաններ»,
Ձեռագրերը հայատառ են, այսինքն ղփչաղերեն ձեռագրերը գրված են հայերեն գրերով»,-ասել է Ուրազաևը, գրում է Kazinform-ը:
Նա նշել է, որ, ըստ հետազոտությունների, Հայաստանի որոշ շրջաններում բավականին տևական ժամանակահատվածում ապրել են ղփչաղների ցեղեր և պահպանված նմուշների ուսումնասիրությունը կարող է համալրել գիտելիքներն այդ շրջանի մասին:
«Կան տարբեր անվանումներ, ասում են՝ հայ ղփչաղներ, կամ ղփչաղցի հայեր: Մենք, առաջին հերթին, խոսում ենք, հավանաբար, ղփչաղների ցեղերի մնացորդների մասին, որոնք մոնղոլ թաթարների ջախջախումից հետո մնացին Հայկական լեռնաշխարհի տարածքում, ինչպես նաև Վոլգայի մերձակա տարածքներում և հարավային Ուրալում; Միաժամանակ, մենք խոսում ենք այն հայերի մասին, որոնք ցեղերի հետ առևտրատնտեսական կապերի բերումով, դարձան այդ լեզուն կրողներ: Ուստի այս հարցով շատ լուրջ է պետք զբաղվել գիտամեթոդաբանական հենքի վրա»,-ասել է Ուրազաևը:
Ղփչաղները (պոլովցիներ, կումաններ, կուներ),միջնադարյան թյուրքալեզու ժողովուրդ են: Նրանց գրաված հսկայական տարածքը, որը տարածվում էր Դանուբից մինչև Տյան Շան, 11-15-րդ դարերում կոչվում էր Դեշտի-Ղփչաղ (ղփչաղների հարթավայր)։ Ղփչաղները չունեին պետություն, ապրում էին ցեղային միություններով: Ղփչաղների դեմ ռուս ժողովրդի մղած պայքարը արտացոլված է «Ասք Իգորի ճակատամարտի մասին» էպոսում։
1064-ին, երբ սելջուկները գրավեցին Անին, մեծ թվով հայեր գաղթեցին Կասպից և Սև ծովերի ափերը, որոնք գտնվում էին ղփչաղների ձեռքին։ Հայերը քաղաքական կախվածության մեջ են ընկել նրանցից։ Ղփչաղները չունեին գիր, և ղփչաղերենը յուրացրած հայերը ստիպված էին ղփչաղների լեզվով որևէ բան գրելու համար օգտագործել հայերեն տառերը. այսպես է առաջացել հայատառ ղփչաղերեն:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...