Զոհաբերի՛ր...
Զոհաբերի՛ր անվերջ` առանց մնացորդի:
Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականության լուսափայլ ժպիտը երեսիդ ... և դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված ...
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը ...
Մոռացի՛ր քեզ ...
Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սև ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում ...
Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան...
Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը թշվառի ցավը, քո Աստվածը թշվառի Աստվածը լինի ...
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր ազատ խոսքը ...
Եղի՛ր հպարտ...
Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր։
Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց ...
Եղի՛ր ազատ...
Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր...
Եղի՛ր բացարձակ ...
Եւ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել...
Այսպես է պատգամում իմ մարգարեն իր աստվածաշունչ խոսքը և հոգիս` նրա հրեղեն պատգամներին գերի, վեհորեն իր թևերն է պարզում…
Գարեգին Նժդեհ

Комментарии
Отправить комментарий