Հովհաննես Թումանյան - Քառյակներ
Հեյ ագահ մարդ, հեյ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ինչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ, 
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։ :
Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:
Քանի մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում:
Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ,
Մահը բռնում հանցավոր:
Կորցրել եմ, ուր գտնեմ,
Տեղդ իմաց տուր` գտնեմ,
Ման եմ գալի էս մթնում
Քեզ մոտ գալու դուռ գտնեմ։
Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե ինչ տարան աշխարհից:
Ուր կորան…
Մոտիկներս ուր կորան.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լուռ կորան։
Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թէ` ով շռայլ, ինչքան շատ ես տվել ինձ,
Ինչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։
Խայամն ասավ իր սիրուհուն.- «Ոտդ զգույշ դիր հողին,
Ով իմանա որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…»:
Հեյ ջան, մենք էլ զգույշ անցնենք, ով իմանա, թե հիմի
Էն սիրուհու բիբն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։
Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բեր։
Էս էլ կանցնի` հանց երազում, թասդ բեր։
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...