ՏԱՐՍՈՆ-Կլեոպատրայի դարպասների մոտ❣️
Հայոց Կիլիկիայի երբեմնի հոգևորու մշակութային կենտրոններից մեկն էր պատմական ավանդություններով,փաստացի վավերագրերով ամեն քայլափոխին առլեցուն վաճառաշատ ,այսօր էլ շենշող,աշխույժ ,դրախտային բնության գրկում տարածված,կյանքով լեցուն Տարսոնը...ուրայցելեցի երկրորդ անգամ ,տեսնելով՝ նախորդ անգամ բաց թողնված պատմական վավերագրեր:
Կլեոպատրայի Դարպասներ
Կլեոպատրայի և Մարկոս Անտոնիոսի լեգենդար սիրավեպը սկսվել է մ.թ.ա. 41թ.: Ըստ ավանդության Կլեոպատրան և Անտոնիոսը առաջին անգամ հանդիպել են Տարսոնի դարպասների մոտ: Չնայած փոխադարձ քաղաքական և ռազմավարական շահերին նրանք մեծ համակրանք ունեին միմյանց հանդեպ: Կլեոպատրան Մարկոս Անտոնիոսի կարիքն ուներ` իր անձեռնմխելիությունը և Եգիպտոսի անկախությունը պաշտպանելու համար, իսկ վերջինս իր հերթին Կլեոպատրայի միջոցով ապահովում էր իր մուտքը դեպի Եգիպտոսի հարստությունները: Մարկոս Անտոնիոսը մ.թ.ա. 37-ին ամուսնանում է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ: Տարսոն քաղաքում մինչ օրս պահպանվում է Կլեոպատրայի դարպասները:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...