Եղիշե Չարենց: "ՈՍԿԻՆ".
Կապույտի՛ մեջ, կապույտի՛ մեջ - արևի ոսկին:
- Քնի՜ր, քնի՜ր, կապույտ աղջիկ, չզարթնես ծեգին:
- Քնի՜ր, քնի՜ր, կապույտ աղջիկ, չզարթնես ծեգին:
Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:
Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն, -
Փախցնում են աստղերի չուն ու կանչու՜մ, կանչում:
Փախցնում են աստղերի չուն ու կանչու՜մ, կանչում:
Խա՜չը վանքի, ե՜րգը զանգի - կապույտում վերջին.
- Զարթի՜ր, զարթի՜ր, կապո՜ւյտ աղջիկ, ու նայի՜ր խաչին..
- Զարթի՜ր, զարթի՜ր, կապո՜ւյտ աղջիկ, ու նայի՜ր խաչին..
Նա ոսկի՜ է, երկի՜նք նետած մի կտոր ոսկի.
Նա - մի երազ, ոսկի՜ միրաժ արթնացած խոսքի:
Նա - մի երազ, ոսկի՜ միրաժ արթնացած խոսքի:
Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն...
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն...
Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՜ս:
Արթնացել են կարապները ու կանչո՜ւմ են մեզ:
Արթնացել են կարապները ու կանչո՜ւմ են մեզ:
Քո՜ւյր, վայրկյանը սրբազա՜ն է - բռնկում ու մահ,
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:
Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
- Զարթի՜ր, զարթի՜ր, կապո՜ւյտ աղջիկ, - ու նայի՜ր խաչին...
- Զարթի՜ր, զարթի՜ր, կապո՜ւյտ աղջիկ, - ու նայի՜ր խաչին...
Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց -
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:
Մեր աչքերը թաց -
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:
Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, -
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:
Աստղային նիրհից, -
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:
Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի -
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի...
Ոսկին արևի -
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի...
Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա - բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա - բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:
Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին...
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին...
Միայն նայի՜ր ու հասկացի՜ր, օ, նայի՜ր ու տե՜ս. -
Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:
Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:
Ու լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին
Հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին...
Հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին...
Եվ ամե՜ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա -
Բռնկվել է ժպիտ-ոսկին Արևի - Նրա...
Բռնկվել է ժպիտ-ոսկին Արևի - Նրա...
Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,
Օ, նայի՜ր հեռուն.-
Վառվել է ահա մի ոսկի շղթա
Քրոջ աչքերում...
Օ, նայի՜ր հեռուն.-
Վառվել է ահա մի ոսկի շղթա
Քրոջ աչքերում...
Սփրթնած, գունատ կապույտը արդեն
Չքացավ, չկա.
Ժպտուն, ոսկեփայլ վառվում են քո դեմ
Աչքերն աղջկա:
Չքացավ, չկա.
Ժպտուն, ոսկեփայլ վառվում են քո դեմ
Աչքերն աղջկա:
Շղթան ոսկեգույն, հրաշքի՛ շղթան
Բռնկվել է, տե՜ս:
Նայիր ու ժպտա՜, դու ժպտա՜ միայն`
Արևոտ - ու հեզ...
Բռնկվել է, տե՜ս:
Նայիր ու ժպտա՜, դու ժպտա՜ միայն`
Արևոտ - ու հեզ...
Եվ թող սո՛ւրբ թվա, որպես կույս հեռուն
Կապույտ մենության -
Արևածագին քրոջ աչքերում
Բռնկված շղթան...
Կապույտ մենության -
Արևածագին քրոջ աչքերում
Բռնկված շղթան...
Օղակ-օղակ ոսկեգույն ու հրաշեկ,
Օրորվում են ալիքները լճերի:
- Կապույտ նիրհում սպասումը չմաշե՜ք.
Թող արևը մի նո՜ր բախտի լուր բերի:
Օրորվում են ալիքները լճերի:
- Կապույտ նիրհում սպասումը չմաշե՜ք.
Թող արևը մի նո՜ր բախտի լուր բերի:
Ահա ճերմակ առագաստները` ոսկի
Արևի դեմ հարսների պես շիկացած`
Օրորվելով, նազանքներով, կողք-կողքի -
Ճամփա ընկան դեպի հեռուն ոսկեբաց...
Արևի դեմ հարսների պես շիկացած`
Օրորվելով, նազանքներով, կողք-կողքի -
Ճամփա ընկան դեպի հեռուն ոսկեբաց...
Դեմը, հեռուն, կապուտաչյա ջրերում,
Ոսկենկար դեմքը արև-արքայի -
Հուր-ժպիտի ոսկի թերթեր է թափում,
Որ լաստերի ճանապարհը զարդարի...
Ոսկենկար դեմքը արև-արքայի -
Հուր-ժպիտի ոսկի թերթեր է թափում,
Որ լաստերի ճանապարհը զարդարի...
Առագաստները, ոսկեգույն քող հագած,
Արևելյան հարսների պես նազանուտ, -
Օրորվելով ճամփա ընկան թևաբաց`
Դեպի ոսկի հեռաստաններն արևոտ...
Արևելյան հարսների պես նազանուտ, -
Օրորվելով ճամփա ընկան թևաբաց`
Դեպի ոսկի հեռաստաններն արևոտ...
Հրոտ, հրաշեկ ոսկին արևի`
Հրդեհված հոգու հովն է երևի...
Հրդեհված հոգու հովն է երևի...
Հուր հովը հոգու՝ հրդեհված հիմա -
Լեռնային վանքի խաչերի վրա:
Լեռնային վանքի խաչերի վրա:
Փարվիլ է վանքի ոսկեթև խաչին`
Ժպտավառ` որպես համբույրն առաջին:
Ժպտավառ` որպես համբույրն առաջին:
Որպես կարմրությունն այն այրող, հրոտ
Հարսնական դեմքիդ` ամոթխած կարոտ...
Հարսնական դեմքիդ` ամոթխած կարոտ...
Որպես թափանցիկ կարմրությունն հոսող
Այտերիդ վրա` ոսկեգույն մի շող...
Այտերիդ վրա` ոսկեգույն մի շող...
Եu հավատում եմ հասկի շշուկին, խոսքին -
Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին:
Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին:
Հեռաստանները հացի - ոսկեգույն, ոսկեգույն:
Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն:
Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն:
Աչքերիդ մեջ, հոգուս մեջ, քո՜ւյր իմ, կա՜ր, քո՜ւյր իմ, կար
Ոսկու շշուկ, ոսկու փայլ, ոսկու ճաճանչ ոսկեվառ:
Ոսկու շշուկ, ոսկու փայլ, ոսկու ճաճանչ ոսկեվառ:
Եվ հոսում էր ոսկեծուփ կապույտից դեպի վար`
Արտերի գիրկը բերրի` մի հեշտություն հրավառ:
Արտերի գիրկը բերրի` մի հեշտություն հրավառ:
Ու ժպտում էր բռնկված ոսկին` անշեջ ու անփույթ`
Կապույտ հոգուս, աչքերիդ, ու երկնքի՜ մեջ կապույտ:
Կապույտ հոգուս, աչքերիդ, ու երկնքի՜ մեջ կապույտ:
Եվ հավատում էի ես հասկերի խոսքին,
Ու վառվում էր կապույտում արևի ոսկին...
Ու վառվում էր կապույտում արևի ոսկին...
Արևը - որպես մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա - ու կապույտ է դեռ:
Իսկ երկինքը կա - ու կապույտ է դեռ:
Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նա - ինչո՞ւ, ո՞ւմ համար:
Այրվում է նա - ինչո՞ւ, ո՞ւմ համար:
Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:
Թևերը նրա ու պսակը հիր:
Ու ճախրում է նա - մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա - ու կապույտ է դեռ...
Իսկ երկինքը կա - ու կապույտ է դեռ...
Ու թուլացած, ու սփրթնած կմարի
Արևի ոսկին -
Վերջին անգամ եզերքի մոտ կամարի
Բռնկված կրկին:
Արևի ոսկին -
Վերջին անգամ եզերքի մոտ կամարի
Բռնկված կրկին:
Ու կապույտը` արևի մոտ շիկացած,
Վարդագույն -
Քո՜ւյր, կփռի դեմքիդ վրա - ամոթխած
Կարմրություն:
Վարդագույն -
Քո՜ւյր, կփռի դեմքիդ վրա - ամոթխած
Կարմրություն:
Ու կապույտը, ձուլված ոսկուն, հեռուներում
Կամարի -
Քո՛ւյր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում-
Կմարի...
Կամարի -
Քո՛ւյր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում-
Կմարի...
Ու կտարածվի մի տրտում մշուշ
Մանուշակագույն.
Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ -
Խանձված հոգում...
Մանուշակագույն.
Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ -
Խանձված հոգում...
Արևը ժպտաց, երբ կույս էր հեռուն,
Ու գունատ էր դեռ:
Արևը անցավ - կապույտ դաշտերում՝
Մի ոսկի թիթեռ:
Ու գունատ էր դեռ:
Արևը անցավ - կապույտ դաշտերում՝
Մի ոսկի թիթեռ:
Կապույտը վառվեց, խանձվեց ոսկում,
Արևը - անցավ.
Արևը - անհուն ու որբ կապույտում`
Բռնկված մի ցավ:
Արևը - անցավ.
Արևը - անհուն ու որբ կապույտում`
Բռնկված մի ցավ:
Իջնում է ահա մի տրտում մշուշ
Մանուշակագույն. -
Կապույտի՜, ոսկո՜ւ տրտմունա՜կ վերհուշ՝
Խանձված հոգում...
Մանուշակագույն. -
Կապույտի՜, ոսկո՜ւ տրտմունա՜կ վերհուշ՝
Խանձված հոգում...
Комментарии
Отправить комментарий