Մառլեն Դիթրիխը՝Էրիխ Մարիա Ռեմարկին
Ես կարծում եմ, որ մեզ նվիրել են միմյանց ամենահարմար պահին: Մենք ցավի աստիճան սպասում էինք միմյանց: Մենք ունենք չափից ավելի մեծ անցյալ եւ բացարձակապես ոչ մի ապագա: Բայց մենք չէինք էլ ուզում, այնպես չէ՞: Մենք միայն հույսեր էինք փայփայում, երբեմն նույնիսկ գիշերները… Գիտես, թե դա ինչի՞ է նման՝ երբ կյանքը մաքրում է քեզ ցողով եւ տեղափոխում իրականության մյուս աշխարհ, չբացահայտված ծովերի՝ մոռացված երազների մոտ: Հետո մենք կրկին մոռանում ենք այդ մասին եւ սկսում ապրել այն բանով, ինչ կոչվում է կյանք՝ նետված տհաճությունների մեջ, մի քիչ ավելի խիզախ, մի փոքր հոգնած ու անլուրջ: Երեւի մեզ իսկապես նվիրել են միմյանց եւ ամենահարմար պահին: Մենք ցավեցնելու աստիճան սպասում էինք միմյանց…
Մառլեն
Փոքրիկ, տխուր հովազ, որ ապրում ես լուսավոր մորթիով, ծիծաղիր բոլորից բարձր, կարիք չկա տխրելու ինչ-որ հիմարների պատճառով, նրանք ստեղծվել են միայն այն պատճառով, որպեսզի նրանց տեսնելով՝ մյուսներն ուրախանան: Բարձր, ավելի բարձր… Ալիքը կապույտ է, ալիքը կանաչ է, թռի՛ր, թռի՛ր հեռու, թռի՛ր՝ թաց փրփուրը քո մարմնին: Այս կյանքը, որ թվում է հավերժական նստակյաց, ու նաեւ, երբեմն կրում է ճակատագիր անունը ու նաեւ մեր երջանկությունը՝ իր մեջ…Եվ ես այնքան հուսահատ կզանգահարեմ քեզ… Ու, եթե իմ երջանկությունը վերադառնար ինձ մոտ…Ո՞վ կարող է ինձ վերադարձնել այն…Բայց քո մեջ է իմ բոլոր երազանքների իրականցումը…ՌԵՄԱՐԿ
Մառլեն
Փոքրիկ, տխուր հովազ, որ ապրում ես լուսավոր մորթիով, ծիծաղիր բոլորից բարձր, կարիք չկա տխրելու ինչ-որ հիմարների պատճառով, նրանք ստեղծվել են միայն այն պատճառով, որպեսզի նրանց տեսնելով՝ մյուսներն ուրախանան: Բարձր, ավելի բարձր… Ալիքը կապույտ է, ալիքը կանաչ է, թռի՛ր, թռի՛ր հեռու, թռի՛ր՝ թաց փրփուրը քո մարմնին: Այս կյանքը, որ թվում է հավերժական նստակյաց, ու նաեւ, երբեմն կրում է ճակատագիր անունը ու նաեւ մեր երջանկությունը՝ իր մեջ…Եվ ես այնքան հուսահատ կզանգահարեմ քեզ… Ու, եթե իմ երջանկությունը վերադառնար ինձ մոտ…Ո՞վ կարող է ինձ վերադարձնել այն…Բայց քո մեջ է իմ բոլոր երազանքների իրականցումը…ՌԵՄԱՐԿ
Էրիխ Մարիա Ռեմարկ «Ասա ինձ ,որ դու սիրում ես ինձ»
Հոգու ճիչ...
Սրտառուչ ,անկեղծ ,հուզիչ , ինտիմ, հոգին տակնուվրա անող ,անսովոր, ապշեցուցիչ գեղեցկության նամակներ...սիրավեպ նամակների տեսքով... ոչ առաջին և ոչ էլ վերջին ,այլ կարճ ,սակայն շատ լուսավոր ու պայծառ սիրո ...Մեծ Սիրո մասին...
Նամակներն իրոք հիասքանչ են...Կարդացեք...հաղորդակից կլինեք անսահման գեղեցիկին ...))) .
Հոգու ճիչ...
Սրտառուչ ,անկեղծ ,հուզիչ , ինտիմ, հոգին տակնուվրա անող ,անսովոր, ապշեցուցիչ գեղեցկության նամակներ...սիրավեպ նամակների տեսքով... ոչ առաջին և ոչ էլ վերջին ,այլ կարճ ,սակայն շատ լուսավոր ու պայծառ սիրո ...Մեծ Սիրո մասին...
Նամակներն իրոք հիասքանչ են...Կարդացեք...հաղորդակից կլինեք անսահման գեղեցիկին ...))) .
..Ես ,իրոք ,յոթ տարի զգացել եմ քեզ իմ մաշկի տակ և չէի ուզում դա, և ցանկանում էի մոռանալ ,և մոռացա, իմանալով հանդերձ ,որ երբեք չեմ կարողանա մոռանալ բոլորովին...
...Սիրելի՛ս,սիրիր ինձ,ա՜խ,սիրիր ինձ,պարզապես սիրիր ...
Ես միացրի գրամաֆոնը :Այն նետում էր երաժշտությունը թոքախտավոր գիշերվա մեջ . երաժշտություն մեկ այլ մայրցամաքից ,այլ աստղից... հոգնած երաժշտությունը անկման...Երբ աշխարհը փշրվում է կտորների...
Ինչպե՞ ս քեզ հաջողվեց ծնվել:Ինչպե՞ս միլիոնավոր տարիների քո կյանքի ճանապարհը հատեց իմը՝ գծագրված հազվագյուտ թափառող լույսերով ...
-ես ...մաքուր թուղթ եմ ,որի վրա ոչինչ գրված չէ,որը սկսվում է քեզնով...
Գյոթեի կյանքում եղել է ժամանակ ,երբ նա այս բառերով էր ավարտում իր նամակները.«Սիրի՛ր ինձ»:Ոչ թե «Ես քեզ սիրում եմ »,այլ «Սիրի՛ր ինձ» ...վերջինս շատ ավելին է....
Սիրիր ինձ...հալեցրու ինձ...շնչիր ինձ...համբուրիր ինձ...սիրիր ինձ...սիրիր ինձ...հարձակվիր ինձ վրա...բաց մի թողնիր ինձ...սիրիր ինձ...սիրիր ինձ ...սիրիր ինձ....
Սիրիր ինձ...հալեցրու ինձ...շնչիր ինձ...համբուրիր ինձ...սիրիր ինձ...սիրիր ինձ...հարձակվիր ինձ վրա...բաց մի թողնիր ինձ...սիրիր ինձ...սիրիր ինձ ...սիրիր ինձ....
Սիրելիս...թանկագինս...Իմ հոգու հաց ու երազանք...Իմ սրտի սիրտ...
Ես կարծում եմ ,որ մեզ նվիրել են միմյանց ,և ճիշտ ժամանակին:Մենք ցավելու աստիճան սպասեցինք մեկմեկու:Մենք ունեինք շատ անցյալ և բացարձակապես ոչ մի ապագա:Մենք չէինք էլ ուզում այն:Հույս էինք հայտնում , երևի երբեմն ,միգուցե գիշերները ,երբ կյանքը աստիճանաբար հալվում էր շաղի պես ու տանում քեզ իրականությունից անդին ,դեպի անհայտ ծովերը, մոռացված երազանքների մոտ:
...փոխանակ քեզ հետ միասին թչելու ,նրանք փորձում էին կտրել քո թևերը, որպեսզի քեզ պահեին իրենց կողքին .....
Ապրի՛ր...Մի՛ վատնիր ինքդ քեզ:Թույլ մի՛ տուր ,որ կտրեն թևերդ:Առանց քեզ էլ միլիոնավոր են տնային տնտեսուհիները:Թավիշից չեն կարում խոհանոցային գոգնոցներ:Քամուն չես արգելի:Իսկ եթե փորձես ,կստացվի հեղձուկ օդ:Մի՛ քարշ տուր ոտքերդ:Պարի՛ր:Ծիծաղի՛ր:
Salute.Salute
Salute.Salute
Սիրի՛ր ինձ: Ասա ,որ սիրում ես ինձ,ես դրանից ավելի լավն եմ դառնում :Ես կաշխատեմ ավելի լավ ու հանգիստ և ավելի արագ ,եթե ասես ինձ,որ սիրում ես ինձ,քանզի ես ապրում եմ միայն այն պատճառով ,որ դու սիրում ես ինձ...Սիրի՛ր ինձ ... աղոթի՛ր ինձ համար...
...ինչ հրաշալի է ,իմանալ ,որ դու կողքիս ես և զգալ ,որ կա մեկը ,որն ընդունակ է իր ներկայությամբ ամեն ինչ դարձնել շատ հեշտ...սիրի՛ր ինձ, պու՛մա...
Ես չեմ ուզում այլևս լինել առանց քեզ...ուրիշ բառեր ես չգիտեմ....
Երջանկությունը պատկանում է անվախներին...
Իմ շատ սիրելի,արի երբեք չմեռնենք...(ազդված եմ այս տողերից)
Մարդու մեջ մեզ է պատկանում միայն այն,ինչ մենք ենք փոխել ...
...միմյանց մասին մեզ այնքան շատ բան է հայտնի ,որ կարող ենք բաց խաղաքարտերով պոկեր խաղալ...
Ի դեպ, ծաղիկները աշնանը ավելի գունեղ ու լուսավոր են ,քան ամռանը...ու նրանք մահանում են վաղ ...
Կարոտի բոլոր տարատեսակներից ամենատանելին՝ քնելն է քո վերմակի տակ..)))
Սերը ծիծաղ է և ուրախություն և ոչ թե կշտամբանքներ.. ոչ էլ վանդակ և ոչ էլ տիրանալու ցանկություն չունենալ...
...լուսավորված եմ ամբողջ օրը և նույնիսկ լավ մարդ ,եթե խոսել եմ քեզ հետ
Ծանոթ է քեզ այն զգացումը ,երբ պարզապես ամոթ ես զգում ինքդ քո առջև այն բանից ,թե ինչպես լրջորեն ընդունեցիր մի մարդու ,որը ոչ այլ ինչ էր,քան գեղեցիկ դատարկություն և որ դու չես կարող ստիպել քեզ ասել նրան այդ մասին ,այլ նախընտրում ես առաջվա պես սիրաշահել նրան գեղեցիկ խոսքերով ,չնայած որ սիրտդ խառնում է այդ ամենից...
«...խաբվել հիշողություններով,երբ ես քեզ սիրում եմ ,սիրելի՛ս, և ահավոր զգում եմ քո բացակայությունը, ստիպում եմ ինձ չմտածել այդ մասին՝ մութի մասին,իսկ լույսն անջատված էր,դու մթության միջից նետվեցիր գիրկս,և փլուզվեց սենյակը,և գիշերը փլուզվեց ,և աշխարհն էլ փլուզվեց ,և քո շուրթերը ամենափափուկն էին աշխարհում ,քո ծնկները դիպան ինձ,և քո ուսերը...ու ես լսեցի քո քնքուշ ձայնը...«մտիր...էլի մտիր...»-դողդոջուն ,օ՜, անսահման սիրելի... և, ինչպես ճերմակ ձիերի երամակ, քո ցանկությունը քառատրոփ առաջ էր ընթացել քեզանից ...
Դու՛ ,որին ես սիրում եմ ,անհասկանալի պարգև կյանքի,պառկած ինձ հետ ՝ մաշկդ մաշկիս,երբ շնչառությունդ միահյուսված է շնչառությանս,դու՛, ով ինձ առավել լուսավոր և ավելի անամոթ և ավելի կարոտող դարձրեց ,դու՛, քնքուշ սիրուհիս ,որ սովորեցրիր սիրել գիշերն ու քունը,դու՛....կա՞ս դու դեռ և կհայտնվե՞ս արդյոք կրկին...
Ցանկությունը ավելի խորն է սրտի ցավից...տառապանքն ասում է՝ անհետացիր...իսկ ամեն ցանկություն ձգտում է հավերժության...խորը,խորը հավերժության...
Մենք դեռ երկար դիմադրեցինք երկուսով,նույնիսկ, շատ երկար...գուցե մենք մինչև այսօր էլ դիմադրում ենք երբեմն...Բայց մենք ,ըստ էության,հասկանում ենք՝ սա մի խաղ է,որ ավելի լավ ճանաչենք՝ ինչ չափով ենք դեռ ինքներս մեզ պատկանում...
Ես հավատարիմ եմ քեզ ամբողջովին...ահավոր է...բայց,ի դեպ, հաջողվում է ինձ առանց փոքր-ինչ դժվարության...)))
Ես ուզում եմ կողքիդ լինել և ուրիշ ինձ ոչինչ հարկավոր չէ...Դու պետք է իմանաս ,որ կամ ես...և չպիտի վախենաս ոչ մի բանից...Դու պետք է զգաս,որ ես միշտ կլինեմ քեզ հետ ,և քո կյանքում այլևս երբեք չի լինի միայնություն....
Դու պետք է սիրես ինձ ու պիտի ասես ինձ դրա մասին՝ կրկնելով նորից ու նորից ,որքան էլ կրկնելու լինես՝ինձ համար քիչ է,քանզի ,երբ դու ասում ես այդ մասին, դու օգնում ես ինձ դիմանալ կյանքի ու աշխատանքի երկակի ու երկիմաստ այս վիճակին...
Անջատում և վերադարձ..սակայն վերադառնու՞մ ենք մենք իրականում: Մեռածները միայն մի առավելություն ունեն ապրողների հանդեպ ,-ասում է Նիցշեն,-նրանք այլևս չպետք է մեռնեն...
Ոչ ոք չի ապրում առանց կորստի ,ո՞վ ինձանից ավելի լավ կարող է իմանալ այդ մասին...սակայն ոչ ոք չի ապրում առանց չսկսելու ամեն անգամ նորից...Դա նույնպես հայտնի է ինձ...Ես այդ մասին գիտեմ և զգում եմ քո շնորհիվ...
Քո երջանկությունը՝ իմ երջանկությունն է,և քո ծիծաղը՝ իմ ծիծաղն և քո ուրախությունը ՝իմ ուրախությունը...
Ես տեղիցս չէի շարժվում ,քանի դեռ դու վազում էիր...բայց դու երբեք չէիր հեռանում այնքան ,որ ես չկարողանայի պահել քեզ...
Սիրելիս,ես չգիտեմ,թե ինչ դուրս կգա սրանից և ես ամենևին չեմ ուզում իմանալ այդ մասին...Չեմ կարող պատկերացնել ,որ մի գեղեցիկ օր ես կսիրեմ մեկ ուրիշին...ես ի նկատի ունեմ ոչ այնպես ,ինչպես քեզ, ի նկատի ունեմ՝ թող որ թեկուզ փոքրիկ սիրով ...Ես սպառել եմ ինձ...
Հարկավոր չէ տխրել ապուշների պատճառով...նրանք ստեղծվել են,որ նրանց տեսնելով՝ ուրիշները ուրախանան...)))
Комментарии
Отправить комментарий