ԷԴԳԱՐ ՊՈՅԻ ՆԱՄԱԿԸ ՎԻՐՋԻՆԻԱ ՔԼԵԻՄԻՆ
Իմ Աննի, Աննի, Աննի: ԻՆչ դաժան մտքեր պետք է տանջեին Ձեր սիրտը այս երկու վերջին շաբաթվա ընթացքում, երբ դուք ոչ մի նորություն չունեիք ինձանից, նույնիսկ մի բառ ու մի հնչյուն, որ կարող էի ասել ձեզ: Թող որ պարզապես մի բառ` «ողջ եմ»:
Բայց Աննի, ես գիտեմ , որ դուք չափազանց խորն էիք զգում իմ զգացմունքների անկեղծությունը Ձեր հանդեպ, որպեսզի կասկածեիք իմ զգացմունքների մեջ անգամ մի ակնթարթ... Ինչ՞ու եմ ես այսքան հեռու Ձեզանից: Ես կսեղմեի Ձեր ձեռքը իմ ափի մեջ և երկար ու անթարթ կնայեի Ձեր աչքերի մեջ, Ձեր աչքերի միջով կնայեի երկինք, և բառերը, որոնք ես կարող եմ հիմա գրել, կարող էին թափանցել Ձեր սիրտ և ստիպեին Ձեզ հասկանալ, որ սերը կա: Ես կարող էի ասել…Բայց իմ փոքրիկ, հրաշալի, քնքուշ հրեշտակ, ինչպե՞ս կարող եմ Ձեզ բացատրել կամ էլ բացահայտել խորը – խորը ցավը: Այն կրծում է ինձ այն օրից, ինչ լքել եմ Ձեզ: Բայց չէ՞ որ Դուք տեսնում էիք այն ցավն ու սարսափն իմ աչքերում, որով ես Ձեզ ասում էի` «Հաջողություն»: Ես կարծես չարի մարնացումը լինեի Ձեզ համար: Եթե անկեղծ, ամենաազնիվ անկեղծությամբ, ինձ թվում էր, թե մահը այնքան մոտ է ինձ ու այնքան լավ է հասկանում ինձ: Եվ նույնիսկ տեսնում էի այն ստվերը, որը քայլում էր մահվան դիմացով: Ես ասում էի ինքս ինձ. «Ես տեսնում եմ Ձեզ վերջին անգամ, մինչև որ հանդիպենք երկնքում»:
Ես ոչինչ չեմ հիշում այդ պահից մինչ ԱՐԹՆԱՆԱԼՍ, մինչ իմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Ես պառկեցի քնելու եւ լաց եղա մի ամբողջ գիշեր: Ամբողջ մի հուսալքության ու սարսափի գիշեր: Երբ հասկացա, որ առավոտ է, ես փորձեցի լռեցնել իմ ուղեղը, ստիպել չմտածել: Ես ժամեր շարունակ քայլում էի ցուրտ փողոցներով, բայց ամեն ինչ ԱՊԱՐԴՅՈՒՆ էր: Վերադառնալով հյուրանոց՝ ես ուղղակի հավաքեցի իրերս եւ գալով կայարան` նստեցի Բալտիմոր ուղևորվող գնացք: Ճանապարհին ես մի նամակ գրեցի Ձեզ` պատմելով իրականության և կյանքի մասին: Ես գրել էի, որ պայքարն ավելի ուժեղ է իմ սիրուց, ուժեղ այն ամենից, ինչ ես ի վիճակի եմ տանել և զգալ:
Ես աղաչում էի Ձեզ գալ, աղաչում էի գալ հիմա, գալ այն պահին ու ակնթարթին , երբ …Հիշեցնում էի Ձեզ Ձեր միակ խոստման մասին` լսելով այն մասին , որ ես մահանում եմ, այցելեք ինձ ամենավերջում և վերջին ակթարթին: Եվ գնացքում գրում էի Ձեզ, հասկանում էի, որ եկել է այդ պահը: Սակայն ես տրվեցի գինուն ու այրեցի նամակս:
Հիմա ես ապրում եմ մի փոքրիկ տնակում, որովհետև իմ ամբողջ գումարը ես վատնել եմ օփիումի գնման վրա: Դժվար է, գիտեմ այդ մասին լսելն ու կարդալը, բայց ես փորձում եմ ազատվել կախվածությունից եւ գիտակցել՝ ինչ է կատարվում: Մի՞թե դա հնարավոր է:
Չե՞ք կարող այցելել ինձ հիմա: Աննի, ես Ձեզ խնդրում եմ այդ մասին: Իմ փոքրիկ հրեշտակ ….Թող որ անգամ մեկ շաբաթով: Միայն թե մի՛ հասցրեք ինձ հուսալքության ու խելագարության…
Ես Ձեզ կպատմեմ ամենահրաշալիի և գեղեցիկի մասին: Այս մտքերում օրորվում է խաղաղությունն ու բարկությունը, դրանց մեջ է ճշմարտությունն ու կիրքը, որոնք տիրանում են մարդու հոգուն ու սրտին: Հարցը միայն այն է, թե ի՞նչն է ստիպում, որպեսզի աշխատի մարդկանց բանականությունը: Ո՞րն է երևակայության նպատակն ու ավարտը: Ինչո՞ւ է այն բնակվել հենց մարդու մեջ: Ո՞րն է իմը: Երևի հենց այսպիսին է մարդու ինքնագիտակցության շրջապտույտը, որի ափին կարծես թե կանգնել եմ ես ու տեսել` ի՞նչն է հավերժ անհետանում և ո՞րն է դատապարտված վերածննդի: Ե՛վ հասկերը, և՛ քարերը, և՛ ամենահրաշալի ծաղիկները անհետ կորչում են ջրի շրջապտույտից:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...