այնքան մեծ էր եւ ակնհայտ, որ Կամիլլային հաճախ անվանում էին «Մոնետե»: Կամիլլայի մահն ամենամեծ ցնցումն էր Մոնեի համար, ինչի պատճառով նա բավականին երկար ժամանակ լռում էր: Որոշ ժամանակ անց Մոնեն ծանոթացավ Ալիսա Օշեդի հետ եւ ամուսնացավ: Այն ամենն, ինչ մնացել էր Կամիլլայից եւ ինչը սրբությամբ Մոնեն պահպանում էր երկար տարիներ, հայտնվեց խարույկի մեջ. Ալիսան ատում էր Կամիլլային(Կամիլլան «գողացել էր» իրենից «իրական» Մոնեին եւ նկարչի «հոգին») եւ ամուսնությունից որոշ ժամանակ անց ստիպեց նետել այն ամենն, ինչ կապված է այդ կնոջ անվան կամ հիշողությունների հետ: Մոնեն մահացավ 1926 թ. դեկտեմբերի 5-ին :Գյուստավ Ժեֆրուային ուղղված վերջին նամակներից մեկում Կլոդ Մոնեն գրել է. «Ինչ սարսափելի եւ տխուր էր իմ վերջաբանը»…
«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...
Եկեղեցին Հայկական Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս, Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորհուրդ, մութ ու լոյս, Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն, Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ’է ծըփուն… Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ, Ու կը շնչեմ, կը լսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ, Իր սեղանէն մխացող, գուլայ – գուլայ խունկերով, Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով… Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին Իմ պապերուս` որ հողէն զայն քար առ ար հանեցին Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ… Եկեղեցին Հայկական մեծ վարագոյր մ’ը բանուած, Որուն ետեւ, սըկիհին մէջ, կ’իջնէ ի՛նքը Աստուած, Որուն առջեւ՝ գլխահարկ կու գայ իմ ազգըս ամբողջ Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ: Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ Նաւահանգիստ մ’է խաղաղ, ցուրտ գիշերին՝ հուր ու բոց, Ու տռփակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ՝ Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ: Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի Դէպի երկինք բարձրացող գաղտ...
Комментарии
Отправить комментарий